Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

Թաթայի համերգն Արգենտինայում «sold out» է գրանցել

27 սեպ. 2017

Նոյեմբերի 30–ին և դեկտեմբերի 5–ին Թաթան մենահամերգներով կներկայանա Արգենտինայում։ Երգիչը 2 համերգ կունենա, առաջինը Tango Porteño 600 հոգանոց սրահում, երկրորդը` Grand Rex համերգասրահում, որը տեղավորում է 3200 հանդիսատեսի։ Երգչի առաջին համերգի տոմսերը սպառվել են մինչև պաշտոնական վաճառքի մեկնարկը։

Համերգների կազմակերպիչներից Սամվել Ավանեսյանը ArmStar.am–ին հայտնեց, որ Թաթայի համերգի մասին հայտարարելուց անմիջապես հետո սկսվել են տոմսերի պատվերները։ Արդյունքում, պաշտոնական վաճառքն ավարտվել է դեռ չսկսված։ Անդրադառնալով երկրորդ համերգին, որը կայանալու է 3200 հոգանոց Grand Rex համերգասրահում՝ Սամվելը հայտնեց, որ տոմսերի վաճառքը երեկ են սկսել։ Այս դեպքում ևս պատվերները սկսվել են մինչև տոմսերի վաճառքի մեկնարկը։

«Երեկ վաճառքի առաջին օրն էր, մարդիկ բավականին ակտիվ են։ Այստեղ քիչ են գալիս լավ երգիչներ։ Մենք հաշվարկել էինք, որ համար Թաթայի համերգը բոմբ է մեզ համար։ Իրեն բոլորը ճանաչում են։ Թաթան առաջին անգամ է ելույթ ունենալու Արգենտինայում։ Մի քանի անգամ փորձել են իրեն հրավիրել այստեղ համերգի, սակայն ինչ–ինչ պատճառներով չի ստացվել։ Այս անգամ ստացվեց»,– ասաց Սամվելը։ Վերջինս նշեց, որ համերգներն իրականցվում են Արգենտինայում ՀՀ դեսպանատան աջակցությամբ։

Կարող եք գնահատել:
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր