Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Պսակադրվեցին հաղորդավարներ Վահե Խանամիրյանը և Լիլիթ Մուրադյանը

03 հոկ. 2014

ArmStar.am-ի ըներցողները կհիշեն ամիսներ առաջ ուղիղ եթերում արված անսպասելի ու շատ օրիգինալ ամուսնության առաջարկը: Դրան հաջորդած մեր զրույցներում երիտասարդ հաղորդավարները նշել էին, որ պսակադրությունը պլանավորում են անցկացնել աշնանը:

ArmStar.am-ի հետ վերջին զրույցի ընթացքում Լիլիթը  չէր ցանկացել հաստատել ամուսնության օրը՝ նշելով. <<Սա այն իրադարձությունն է, որ չեմ ցանկանում մի քայլ առաջ ընկնել և բարձրաձայնել: Աստծո կամոք կլինի հոկտեմբեր ամսին, բայց կոնկրետ օրը դեռ որոշված չէ >>:

Հետագայում  հաղորդավարուհին այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին, թեև  խոստացել էր պատասխանել մեր մի քանի հարցերին:

Բայց, ինչպես արդեն պարզ դարձավ,  Armstar.am-ը չէր սխալվել. հաղորդավարներ Վահե Խանամիրյանը և Լիլիթ Մուրադյանը այսօր պսակադրվում են էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:

ArmStar.am –ը շնորհավորում է Վահեին և Լիլիթին՝ մաղթելով անսահման սեր ու ամուր ընտանիք:

Լուսանկարները՝ Հանրային հեռուստաընկերության

 

 

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Ֆոտո
Տեսանյութեր