Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Դեկտեմբերի 24

24 դեկ. 2012

1940-50-ական թվականների հոլիվուդյան աստղերից մեկը` Ավա Գարդները, ծնվել է  1922 թ-ի դեկտեմբերի  24-ին: Ամերիկացի դերասանուհին փայլում էր իր դերասանական տաղանդով և գեղեցկությամբ, ու մինչ այսօր համարվում է Հոլլիվուդի բոլոր ժամանակների ամենահմայիչ աստղերից մեկը:

Ավա Գարդներին հաջողություն են բերել “Կիլիմանջարոյի ձմեռը” և “Մոգամբո” ֆիլմերը: Վերջինիս համար Ավան նոմինացված է եղել “Օսկարի”:

Գարդների կինոկարիերան անկում ապրեց 1955 թ-ին: Ասում են, այդ ամենի  պատճառը նրա երեք  անհաջող ամուսնություններն էին: Ի դեպ Գարդների ամուսիններից երկուսը եղել են Միկի Ռունին և Ֆրենկ Սինատրան:

Իր կյանքի վերջին տարիներն Ավա Գարդները անցկացրել է Լոնդոնում:

1986 թ-ին դերասանուհին ծանր հիվանդանում է: Հիվանդանոցում նրա ծախսերը հոգում էր նախկին ամուսինը` Ֆրենկ Սինատրան: 1990 թ-ի հունվարին` երկարատև հիվանդությունից հետո դերասանուհին մահանում է: “Ես այնպես եմ հոգնել…”,-սրանք Գարդների վերջին խոսքերն էին:

Այսօր ծնվել է նաև  ռուսական շոուբիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը` Դիմա Բիլանը: Երգիչն այս տարի նշելու է իր 31-ամյակը:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր