Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Դեկտեմբերի 23

23 դեկ. 2012

1967 թ-ի այս օրը ծնվել է ֆրանսիական արմատներով իտալացի դերասանուհի, երգչուհի և նախկին մոդել Կառլա Բրունին: Այսօր Կառլան լայն զանգվածներին ավելի շատ հայտնի է, որպես Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կինը:

Բրունին Ֆրանսիայի նախագահի հետ ծանոթացել է 2007 թ-ին` խնջույքի ժամանակ:Կարճ սիրավեպից հետո`  2008 թ-ին զույգն ամուսնացավ: Այս ամուսնությունը Կառլայի առաջին, իսկ Սարկոզիի երրորդ ամուսնությունն էր, որն ի դեպ, բավականին սկանդալային արձագանք ունեցավ Ֆրանսիայում: Բրունիի և Սարկոզիի դուստրը` Ջուլիան, ծնվել է 2011 թ-ի հոկտեմբերի 19 –ին:

Ասում են, որ մինչ Սարկոզիին հանդիպելը Կառլան սիրավեպեր է ունեցել Լյուի Բերթիգնացի, Միք Ջեգարի, Էրիկ Քլեփթոնի, Չառլզ Բերլինգի, Վինսեն Պերեսի և Ֆրանսիայի նախկին վարչապետ Լորենթ Ֆաբիուսի հետ:

Ինչ վերաբերում է Կառլա Բրունիի ֆիլմացանկին, ապա Ֆրանսիայի նախկին նախագահի կինը նկարահանվել է “Պրետ ա պորտե”, “Պապարացցի” և “Կեսգիշերը Փարիզում” ֆիլմերում:

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Ֆոտո
Տեսանյութեր