Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22

22 դեկ. 2012

1991թ-ի այս օրը Խորհրդային միության նախագահ Մ. Գորբաչովի վերջին հրամանով` Ալլա Պուգաչովային շնորհվեց ժողովրդական արտիստուհու կոչում: Ռուսական ԶԼՄ-ներին զարմացրել էր այն փաստը, որ Գորբաչովը անսպասելի հետաքրքրություն էր սկսել ցուցաբերել ռոք և փոփ երաժշտությունների նկատմամբ: Նախագահն այդ տարի նաև հանդիպել էր գերմանական հայտնի “Scorpions” խմբի հետ:

Ալլա Պուգաչովան կատարել է ավելի քան 500 երգ և ունի 100-ից ավելի  CD և DVD սկավառակներ, ընդ որում, այդ սկավառակները տարածված են ոչ միայն Ռուսաստանում, այլև Ճապոնիայում, Կորեայում, Գերմանիայում, Չեխիայում, Ֆինլանդիայում և այլուր: Այժմ երգչուհին բեմական պասիվ կյանք է վարում և դադարեցրել  է շրջագայությունները:

Ինչ վերաբերում է այս օրը տեղի ունեցած երաժշտական այլ իրադարձություններին, ապա նշենք, որ 1973 թ-ին լույս է տեսել Էլթոն Ջոնի  “Goodbye Yellow Brick Road” ալբոմը, որն Անգլիայում դարձել է համար մեկը, իսկ 1984 թ-ի այս օրը լույս է տեսել Մադոննայի “Like a Virgine” ալբոմը, որն էլ իր հերթին համար մեկն է դարձել ԱՄՆ-ում:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր