Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Դեկտեմների 19

19 դեկ. 2012

Խորտակվող նավի մասին պատմող ֆիլմի գլխավոր դերակատարներն են Լեոնարդո ԴիԿապրիոն և Քեյթ Ուինսլեթը: Սակայն ֆիլմի դերասանական կազմը կարող էր բոլորովին այլ լինել. օրինակ “20th Century Fox” ընկերությունը Ջեքի դերում տեսնում էր Մեթյու ՄքՔոնահին, իսկ Ռոուզի դերում` Գվինեթ Փելթրոուին, բայց Ջեյմս Քեմերոնի ջանքերով գլխավոր դերերը  բաժին ընկան ԴիԿապրիոյին և Ուինսլեթին:

Հատկանշական է նաև այն փաստը, որ Ջեքի բոլոր սքետչերի հեղինակը հենց Քեմերոնն է, և  այն տեսարանում, որտեղ երևում է Ռոուզի դիմանկարը նկարող ձեռքը, այն  իրականում ոչ թե ԴիԿապրիոյի, այլ Ջեյմս Քեմերոնինն ձեռքն է: Ի դեպ, ռեժիսորը սկզբնապես մտածում էր ոչ մի երաժշտություն չներառել ֆիլմի մեջ, սակայն երգահան Ջեյմս Հորները թաքուն գործիքավորեց Ուիլ Ջեննինգսի “My Heart Will Go On” երգը, որն այնուհետև ներկայացրեց Քեմերոնին: Վերջինս հավանեց երգը, որը Սելին Դիոնի կատարմամբ դարձավ “Տիտանիկի” սաունդթրեքը:

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ տարեց Ռոուզին մարմնավորող Գլորիա Ստյուարտն անձնակազմի միակ անդամն է, որը ապրել է Տիտանիկ նավի ժամանակաշրջանում:

Ինչ վերաբերում է այս օրը տեղի ունեցած այլ իրադարձություններին, ապա նշենք որ 1989թ-ի դեկտեմբերի 19-ին եթեր հեռարձակվեց “Սիմփսոնները” հայտնի շոուն, որը դարձավ Ամերիկայի ամենաերկարակյաց շոուներից մեկը, իսկ 1974 թ-ին Ռոն Վուդսը համալրեց  հայտնի  “Rolling Stones” խումբը:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր