Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8

08 դեկ. 2012

Դեկտեմբերի 8-ը՝ տարվա 342-րդ օրը, համաշխարհային շոու բիզնեսի համար նշանավորվել է երկու կարևոր իրադարձություններով: Հենց այս օրը` 1953 թվականին,  ծնվել է Կիմ Բեսինջերը: Չնայած, որ մոդելի ու դերասանուհու կարիերան Կիմին համաշխարհային ճանաչում են բերել, այնուամենայնիվ Բեսինջերը խոստովանում է, որ  մինչև հիմա չի կարողանում ազատվել իր բնավորության մի գծից, որ բոլորովին համահունչ չէ իր մասնագիտությանը՝ ամաչկոտությունից:

Դեկտեմբերի 8-ը կարևոր ամսաթիվ է նաև բոլոր բիթլսամանների համար: Հենց այս օրը 1980 թվականին մահացավ լեգենդար Բիթլզ խմբի հիմնադիրը՝ Ջոն Լենոնը: Դեռ  կյանքի օրոք լեգենդ դարձած այս երաժիշտը սպանվեց, երբ կնոջ՝ Յոկոյի հետ մտնում էր տան շքամուտք: Հինգ կրակոցներից չորսը հասել էին իրենց նպատակակին: Լենոնին սպանողը, ով իր հանցագործությունից ժամեր առաջ երգչին հանդիպել ու նրանից ստորագրություն էր վերցրել, կրեց իր պատիժը՝ դատապարտվելով ցմահ ազատազրկման:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր