Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7. Մարիա Տյուսսո

07 դեկ. 2012

Դեկտեմբերի 7-ը կարևոր ամսաթիվ է հատկապես Մադամ Տյուսոյի թանգարանի սիրահարների համար, որովհետև հենց այդ օրն է ծնվել Մարիա Տյուսոն: Վոլտերի տեսքով իր առաջին մոմե արձանը Մարիան պատրաստել է 1777 թվականին: Տարիներ անց, երբ Տյուսոյի անձնական արխիվում արդեն բազմաթիվ մոմե արձաններ էին հայտնվել, Տյուսոն անգլո-ֆրանսիական պատերազմի պատճառով տեղափոխվում է Լոնդոն, որտեղ էլ հետագայում բացվում է նրա առաջին մշտական ցուցահանդեսը: Այս ցուցահանդեսի կենտրոնական մասը Սարսափի սենյակն էր, որտեղ ներկայացված էին ֆրանսիական հեղափոխության զոհերի, հանցագործների ֆիգուրներ: Ժամանակի ընթացքում թանգարանը հարստանում է հայտնի դեմքերի նոր մոմե արձաններով:

Այսօր Մադամ Տյուսոյի թանգարանը աշխարհի զբոսաշրջիկների համար ամենացանկալի տեսարժան վայրերից է, իսկ համաշխարհային մեծության բոլոր աստղերը երազում են մի օր իրենց մոմե արձանիկը տեսնել աշխարհահռչակ այս ցուցանմուշների շարքում: Թանգարանը  բացառիկ ու վարկանիշային է նրանով, որ միայն տնօրինությունն իրավունք ունի որոշելու, թե  աստղերից ում մոմե արձանիկը տեղ ունի  ցուցասրահում,  դրա համար ճանաչված դեմքը պետք է բավականաչափ վաստակ ունենա:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր