Հետաքրքիր է

Ի՞նչ է կատարվում աշխարհում ամեն 5 վայրկյանի ընթացքում 14 ապր. 2014
Ի՞նչ է կատարվում աշխարհում ամեն 5 վայրկյանի ընթացքում

Մերի Մակարյանը ներողություն է խնդրում, Շուշաննա Թովմասյանը շնորհավորում է, Լիլիթ Հովհաննիսյանը ափսոսում է, Սոֆի Մխեյանը խորոված է անում և այլ աստղեր` այս շաբաթ ֆեյսբուքում

26 մայ. 2013

Յուրաքանչյուր շաբաթ հայկական շոու բիզնեսի  <<հայտնի>>  ֆեյսբուքյան օգտատերերը կիսվում են իրենց նոր մեկնաբանություններով, պատմում իրենց համերգային շրջագայություններից, անգամ փորձում <<ստատուսների>> միջոցով որոշ մարդկանց <<պորտները տեղը դնել>>, իսկ ArmStar.am-ը հետևում է, հավաքում  և յուրքանչյուր կիրակի ներկայացնում  հայկական շոու բիզնեսով հետաքրքրվողների դատին: Այս շաբաթ էլ <<ստատուսների>> պակաս չի զգացվել:

Երգչուհի Սիրուշոն այս օրերին գտվում էր Մոսկվայում, հաջորդ անգամ կրկին այցելելու մտադրությամբ երգչուհին գրում է.<<  See you next time Russia>>: Իսկ արդեն ինքնաթիռում  դիտում է իր սիրելի հեռուստաշոուն. ''The Big Bang Theory'' (hեղ. Կարծում եմ լուսանկարից հետո, հանրահայտ սիտքոմի դիտողականությունը էլ ավելի կշատանա)

Ֆեյսբուքյան օգտատերերին իր <<ծերացած>> լուսանկարով զարմացրեց Կարգին Սերիալի կարգին Հայկոն: Նա տեղադրեց լուսանկարը, իսկ եզրակացությունները թողեց վառ երևակայություն ունեցողներին:

Իսկ երգչուհի Անի Քրիստին չի կողմնորոշվում մազերի գույնի ընտրության հարցում.<< Which Color???>>,-հարցնում է երգչուհին:

Շատ աղջիկների սիրելի երգիչ Միհրան Ծառուկյանն այս օրերին համերգային շրջագայությունների է մեկնել, որոնց մասին նա տեղակացնում է իր ֆեյսբուքյան էջում.<< Yasaaaaaaas.....!!!!!   Ողջույններս Սալոնիկից,  սիրելի բելգիաբնակ հայեր, մի քանի ժամից այդտեղ կլինեմ, անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը>>:

Այս համերգին Միհրանի հետ մասնակցելու էր նաև Լիլիթ Հովհաննիսյանը, սակայն երգչուհին ներկա չի լինի, այդ մասին հայտնում է իր ֆեյսբուքյան էջում << Բելգիայում ապրող ի՛մ հայրենակիցներ,ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ չեմ կարողանալու ներկա գտնվել մայիսի 26-ի՝Բելգիայում կայանալիք համերգին((
Այդ համերգի կազմակերպիչների խոսքով, որոշ փոփոխություններ են տեղի ունեցել այդ երկրի՝ վիզաներ տրամադրող կառույցներում, ինչի պատճառով նրանք չկարողացան ինձ ուղարկել այն հրավերը, որի շնորհիվ ինձ թույլ կտային մեկնել Բելգիա՝ համերգի նպատակով…
Շատ
եմ ցավում ու ափսոսում,որ չի կայանալու ձեզ հետ իմ այն հանդիպումը,որին այնքաա՜ն սպասում էի……(( (հեղ. Ափսոս, որ բելգիացիները չեն լսի Լիլիթի <<Աղջիկնեեեեր>> հայտնի դարձած արտահայտությունը)

Չնայած, որ երգչուհի Շպռոտն արդեն երեք տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, սակայն նրան չեն մոռացել: Այս անգամ երգչուհուն զարմացրել է Երևանից եկած զանգը.<< OMG OMG, ինձ հենց նոր Ռուբեն Ջաղինյանը զանգեց Երևանից: Չեմ հավատում ականջներիս: Ինձ առաջարկեց մասնակցել հ1-ով մի շատ հետաքրքրի անգլիական երաժշտական հաղորդման…… Եվ իհարկե ես չեմ կարող մասնակցել:-(((( (տեսնես, այդ ինչ նոր հետաքրքիր հեռուստանախագծի մասին է գնում խոսքը)

Հայտնի լինելը երևի բարդ, բայց հաճելի  <<աշխատանք>> է, ստիպված ես պատասխանել երկրպագուների բոլոր նամակներին,  ինչն այս անգամ չի հասցրել դերասանուհի Մերի Մակարյանը.<<Թող ինձ ներեն բոլոր նրանք ում նամակներին չեմ հասցնում պատասխանել>>,-գրում է դերասանուհին: (հեղ.Երևի այս մեկնաբանությունը գրելն ավելի հեշտ  էր, քան պատասախենել երկրպագուների նամանկներին)

Շոումեն Գրիգոր Դանիելյանը իր ֆեյսբուքայն էջում տեղեկացնում է, թե որքան խելոք է պահել իրեն իր տղան.<<Մեռնեմ սրա ջանին, էս օրը շատ խելոք պահեց իրան>>, իսկ հետո կերել է իսկական <<աստղային>> կոնֆետ.<<Լիդուշիկի նվիրած կոնֆետնա ուտում>>:

 Վերջերս համացանցում հայտնվեց մի լուսանկար, որտեղ երգչուհի Սոֆի Մխեյանը հմտորեն պտտում է խորովածի շշերը:

Երգչուհի Վարսան չի դադարում մեզ ապացուցել իր և Գոռ Սուջյանի սիրային կապի մասին, դրա վառ ապացույցներից մեկն էլ այս  հերթական լուսանկարն է:

Մայիսի  24-ին շատ դպրոցներում հնչեց <<Վերջի զանգը>>, այս առիթով նախկին շրջանավարտ դերասանուհի Շուշաննա Թովմասյանը գրում է.<< Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր ձեր տոնն է !!! Սրտանց շնորհավորում եմ ձեր մուտքը կյանքի նոր, հետաքրքիր, բայց փորձություններով լի մի շրջան
Ուրախացեք այսօր ինչքաաաաաան ուզում եք, բայց անվտանգ :))>>

<<Վերջին զանգը>> հնչեց նաև Մարկ Սաղաթելյանի ընտանիքում.<< У нас выпускной)))>>:

 Ամփոփեց` Սիրանուշ Գրիգորյանը

 

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր