Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

«Նվագախմբի երեխաները» հեռուստանախագծում նկարահանվելը Ժան Աբրահամյանը ճակատագրի նվեր է համարում

28 հուլ. 2017

«Նվագախմբի երեխաները»՝ հեռուստանախագիծ, որը դեռ եթերում չէ, բայց հասցրել է բուռն հետաքրքրություն առաջացնել հեռուստադիտողի շրջանում: Այն մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց ֆիլմ է: Նախագծում ներգրավված են երեխաներ, որոնց համար տեսախցիկի դիմաց աշխատելն ու նկարահանումներն իսկական հաճույք են: Մասնակից երեխաները միջազգային ամենահեղինակավոր մրցույթների տարբեր տարիների մասնակիցներ, հեռուստատեսության, երգի ու պարի ոլորտում նկատելի ձեռքբերումներ ունեցող պատանիներ են: Նրանցից մեկն էլ  Ժան Աբրահամյանն է։ 

Ժանը 5 տարեկանից պարում է և մասնակցել է մի շարք մրցույթների ու զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ։ Պարն առաջնային է Ժանի կյանքում, սակայն դերասանական արվեստը ևս կարևոր հիմքերի վրա է, քանի որ նա  սովորում է Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի դերասանական բաժնի երրորդ կուրսում։

«Հայտարարված էր քասթինգ, իսկ դա ինձ բնականաբր պետք է հետաքրքրեր: Առանձնապես մեծ չէր հույսս, որ կանցնեմ, բայց բախտը ժպտաց: Խաղում եմ նաև KBH-ի հայաստանյան դպրոցական լիգայում։ Պար, KBH ու դերասանական բաժնի երկրորդ կուրս՝ մանկապատանեկան մյուզիքլում դեր ունենալն այս դեպքում  իսկական նվեր է ճակատագրից:  Նկարահանման գալիս եմ մեծ սիրով: Հավատացեք, որ տուն գնալ էլ չենք ուզում, քանի որ մթնոլորտը չափազանց գրավիչ է մեզ համար»,- ArmStar.am-ի հետ զրույցում ասաց Ժանը։

Պատանի դերասանի խոսքով, ինքը մարմնավորում է մի տղայի, որը սիրահարված է իր դասընկերուհուն։ «Կերպարիս հեղինակներն անվանել են Տիգրան: Նա բնավորությամբ կարգապահ է, վճռական, լուրջ, բայց երբ տեսնում է իր սիրած աղջկան, շփոթվում է ու կորցնում իրեն։ Իր ընկերներն ամեն ինչ անում են, որ համարձակվի, իսկ ինչ է ստացվում դրանից, հեռուստադիտողը կտեսնի էկրանին»,– ասաց Ժանը։

Վերջինս նշեց, որ կերպարն իրեն նման չէ։ «Ի տարբերություն կերպարիս, ես իմ սիրած աղջկան համարձակվել և ասել եմ զգացմունքներիս մասին։ Նա առաջին իսկ օրվանից տեղյակ է եղել դրա մասին»,– եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ «Նվագախմբի երեխաները» նախագիծը ներկայացնում են «ArmStar» և «Ucom» ընկերությունները: 

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր