Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

03 հուլ. 2017

Հոկտեմբերից կմեկնարկի «ArmStar»-ի, «Ucom» ընկերության և «ԱրմենիաՊրեմիումի»  նոր նախագիծը՝ «Նվագախմբի երեխաները»։ Այն հայրենական հեռուստատեսության առաջին մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց ֆիլմն է: Մյուզիքլում գործողությունները զարգանում են երևակայական երաժշտական դպրոցում, որտեղ իրենց ուսումնառության ընթացքում հերոսները հաջողացնում են հայտնվել տարատեսակ զվարճալի ու խնդրահարույց իրավիճակներում, որոնցից դուրս գալու համար ստիպված են ցուցաբերել միասնականություն, հնարամտություն ու կամքի ուժ։

Նախագծում նկարահանվում են 6–16 տարեկան երեխաներ. Անահիտ Ադամյանը` Աշոտ Ղազարյանի թոռնուհին, Ալբերտոն` Գրիգոր Դանիելյանի որդին, Ալիկը` Մկրտիչ Արզումանյանի որդին, Դալիթա Ավանեսյանը, Մերի Քոչարյանը  ևայլք։ Նախագծի ստեղծագործական կազմն ամիսներ առաջ երաժշտական դպրոցներում քասթինգ է արել և ընտրել լավագույններին, որոնք ունեն և՛ դերասանական, և՛ երաժշտական տաղանդ։

Նախագծի էական առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ չի հանդիսանում փոխառված կամ ադապտացված արտասահմանյան ձևաչափ: «Նվագախմբի երեխաները» մյուզիքլի մտահղացումը, կերպարների բնութագիրն ու սյուժեն ամբողջությամբ պատկանում են հեղինակներին:

 

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր