Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Ինչո՞ւ էր Թաթան հրշեջ մեքենա վարում

04 սեպ. 2014

Վերջերս ArmStar.am-ն ընթերցողներին ներկայացրել էր բացառիկ կադրեր Թաթա Սիմոնյանի և Լայմա Վայկուլեի կատարումից: Ինչպես նշել էինք, շուտով կկայանա զուգերգի պրեմիերան, իսկ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը ևս մոտ ժամանակներում կհանձնվի հանդիսատեսի դատին:

Իսկ ինչո՞ւ էր Թաթան հայտնվել հրշեջ մեքենայի ղեկին ու այդ անսովոր կերպարով շրջում Երևանի փողոցներով: Ընդառաջ գնալով հետաքրքրասերների խնդրանքին՝ ArmStar.am-ը առաջինն է բացահայտում նոր տեսահոլովակի նկարահանման փաստը և ներկայացնում բացառիկ լուսանկարներ աշխատանքային գործընթացից:

«Սիրո ավետիս» կոչվող երգի մասին տեղեկացրել էինք նրա ստեղծման օրերին: Երգ՝ նվիրված սիրող սրտերին ու բոլոր նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց կյանքի կեսին:

Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը:

Օրեր առաջ ավարտվել է նկարահանումը, և այս  պահին ArmStar.am-ն առաջարկում է դիտել լուսանկարներ նկարահանման հրապարակից:

 

Հետագա զարգացումների մասին ArmStar.am-ը խոստանում է առաջինը տեղեկացնել ընթերցողներին:

Վերջում հիշեցնենք նաև, որ սույն թվականի սեպտեմբերի 28-ին Լոս Անջելեսի «Նոկիա» թատրոնում տեղի կունենա Թաթա Սիմոնյանի մենահամերգը:

 

 

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր