Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

ԴԵՎԻԴ ԳԵՏԱՆ ԷԿՐԱՆԱՎՈՐԵԼ Է “Just One Last Time”-ը

08 դեկ. 2012

Արտասահմանյան շոու բիզնեսում պրեմիերա է: Դևիդ Գետան էկրանավորել է իր “Just One Last Time” երգը: Ռեժիսորը որոշել է կանգ առնել ոչ թե գեղեցիկ կադրերից կազմված տեսաշարի վրա, այլ ստեղծել սյուժե: Տեսահոլովակը տղայի մասին է, ով թաքուն հեռանում է տանից, բայց իմանալով, որ տունն այրվում է՝ շտապում է փրկել այնտեղ գտնվող սիրած աղջկան: Ինքը` Գետան,  ևս դեր ունի տեսահոլովակում: Նա մարմնավորել է այն  կերպարը, որն ուղղորդում է հոլովակի տղային տուն՝ փրկելու սիրած աղջկան:  “Just One Last Time” երգը Դևիդ Գետայի “Nothing But the Beat 2.0” ալբոմից է, 2013-ի սկզբին Գետան կթողարկի “Nothing But the Beat Ultimate” ձայնասկավառակը, որտեղ տեղ կգտնեն ինչպես հայտնի, այնպես էլ մի քանի նոր երգեր: Դևիդ Գետայի նոր տեսահոլովակը ավելի քան 3 միլիոն դիտում է ունեցել  յութուբում՝ հավաքելով 52.000 լայք և 1200 դիսլայք: “Just One Last Time” տեսահոլովակը կարող եք դիտել նաև ArmStar-ում:

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Ֆոտո
Տեսանյութեր