Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

««Նվագախմբի երեխաները» վստահաբար սիրվելու է հեռուստադիտողի կողմից».Աշոտ Ղազարյան

15 սեպ. 2017

Դերասան Աշոտ Ղազարյանը կարող է անհոգ լինել` ընտանիքից իր ուղին շարունակող կա: Նրա թոռնուհին` 14-ամյա Անահիտը, երգի ասպարեզում հաջողություններ գրանցելուց  հետո նկարահանվում է «Նվագախմբի երեխաները» երաժշտական հեռուստաֆիլմում:

Աշոտ Ղազարյանի հետ հանդիպեցինք  հեռուստամյուզիքլի նկարահանումների ժամանակ, երբ հումորիստը եկել էր թոռուհուն այցելության: Անահիտը հայ հեռուստադիտողին առավել հայտնի դարձավ, երբ մասնակցեց Մալթայի մայրաքաղաք Վալետայում ընթացող «Մանկական եվրատեսիլ 2016»-ին և ներկայացրեց Հայաստանը: Պրոֆեսիոնալ ու պատանի ժյուրիների և փորձագետների քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը վաստակեցին 232 միավոր և զբաղեցրին 2-րդ հորիզոնականը: Այս օրերին Անահիտին հեռուստադիտողը սպասում է առաջին մանկապատանեկան մյուզիքլի շրջանակներում, որի եթերը նախատեսված է աշնան նոր եթերաշրջանում:

«Նախագծի մասին ես եմ ասել թոռնուհուս ու իմ խորհրդով է մասնակցել քասթինգին: Անկեղծ պիտի լինեմ ու ասեմ, որ ինձ համար իսկապես պատիվ է, որ Անահիտը ներառվել է այս նախագծում և փորձելու է իր կարողությունները նաև դերասանական ասպարեզում»,- ասում է հումորիստը:

Չնայած այն փաստին, որ, ըստ պապի, թոռնուհին քիչ թե շատ կարողանում է մարմնավորել իր կերպարը, սակայն դա նրան ապագայում դերասան դառնալու որոշում չպիտի դառնա, քանի որ վերջինս դեռ փոքրիկ է ու վերջնական որոշման համար վաղ է.

«Նկարահանման հրապարակում լինել չեմ կարողանում, քանի որ ժամանակս չի ներում, բայց երբ գալիս եմ տուն տանելու, բավականին երկար զրուցում ենք: Պարզապես խորհուրդ եմ տալիս, որ չկաշկանդվի, գիտակցի անելիքի լրջությունը և միևնույն ժամանակ վայելի նկարահանման գործընթացը»,- պատմում է Աշոտ Ղազարյանը:

Նկարահանման հրապարակում լինել չի հասցնում, բայց սցենարին ու թոռնուհու կերպարին ծանոթ է․ «Անահիտը մյուզիքլում մարմնավորում է թիթիզ աղջնակի, որն անընդհատ սոցցանցերում սելֆիներ ու տեսագրություններ է տեղադրում, և ստացած լայքերի քանակից էլ ուրախանում կամ տխրում»:

«Ինչքանով հասցրել եմ ծանոթանալ նախագծին՝ պիտի ասեմ,  որ կազմակերպիչները ամեն ինչ արել են, որ հայ մանուկները հեռուստաէկրանից լավ որակի արտադրանք տեսնեն, սովորեն ու միևնույն ժամանակ վայելեն այդ մի քանի րոպեները: «Նվագախմբի երեխաները»  մյուզիքլը վստահաբար սիրվելու է հեռուստադիտողի կողմից »,- ArmStar.am-ի հետ զրույցը եզրափակեց դերասանը:

 

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր