Հետաքրքիր է

Ի՞նչ է կատարվում աշխարհում ամեն 5 վայրկյանի ընթացքում 14 ապր. 2014
Ի՞նչ է կատարվում աշխարհում ամեն 5 վայրկյանի ընթացքում

Հայկական բանակին նվիրված երգերը (վիդեո)

28 հուն. 2013

Հայոց Բանակը 21 տարեկան է: ArmStar.am-ը ներկայացնում է մեր բանակին նվիրված  ամենահիշարժան երգերի հավաքածուն:

Հայկական շոու-բիզնեսի երևի թե յուրաքանչյուր կատարող միշտ էլ ձգտում է հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված երգ ունենալ: Բարեբախտաբար, հայրենական էստրադան նմանատիպ երգերի պակաս կարծես  չի զգում:  Ամեն տարի ծնվում են հայոց բանակը գովերգող նոր երգեր: Մինչ կավելանա այդ երգերի շարքը, առաջարկում ենք վերհիշել այս տարիների ընթացքում ստեղծված ամենահիշարժան երգերը:

Հայոց բանակի հիմնը  “Երազ իմ երկիր հայրենի” երգն Է: Երգի հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է: Տարբեր միջոցառումների ժամանակ շատ հայ երգիչներ են կատարել այս երգը, սակայն հայ հեռուստադիտողին առավել տպավորել է Հայկոյի և Շուշան Պետրոսյանի կատարումը: 

Մայա Մարգարյանի կատարմամբ  1999 թ-ին եթեր հեռարձակվեց ՛՛Զինվոր ես՛՛ երգը, որը զինվորներին նվիրված ամենահիթային երգերից մեկը դարձավ: Երգչուհին տեսահոլովակում զինվորական հագուստով է և գովերգում է հայոց բանակն ու հայ զինվորներին: “Դու անհաղթ ես ու հզոր, հա՛յ զինվոր”`. ահա այս տողերով էր Մայան ոգեշնչում հայոց բանակի զինծառայողներին:

Empyray խումբը` Սարգիս Մանուկյանի գլխավորությամբ, ևս իր լուման է ունեցել այս նվիրական գործում: Խումբը համալրել է հայ շոու-բիզնեսի հայրենասիրական երգերի պահուստը միանգամից երկու երգով` ՛՛Քայլ առաջ՛՛և ՛՛Զինվորներ՛՛: Վերջինս հնչում է հեռուստադիտողներին քաջ ծանոթ “Բանակում” կատակերգական սերիալում: 

2008-ին հայ աղջիկների սիրելին` Արամեն, հայոց բանակին նվիրված համերգին ներկայացրեց իր երգը` “Մի նամակ”:  Արամեի շուրթերից կարծես հնչում էր բոլոր զինվորների կոչը` “Սիրելի՛ս, սպասի՛ր կգամ, ու քո զինվորը կդառնամ”: Հատկանշական է, որ երգի կատարման ժամանակ բեմի վրա Արամեն կարտոֆիլ էր մաքրում: Երգը մեծ հաջողություն վայելեց և հնչում  է ամենատարբեր միջոցառումների ժամանակ: 

Ծառայության գնալիս` յուրաքանչյուր զինվոր առաջին հերթին մտավախություն է ունենում, որ իր սիրելին չի սպասի իրեն: Արսեն Սաֆարյանի կատարմամբ “Սպասիր ինձ” երգը կոչ է զինծառայողների ընկերուհիներին և ինչո՞ւ ոչ՝ նաև ծնողներին, որպեսզի վերջիններս համբերությամբ սպասեն իրենց զինծառայող սիրելիներին ու լաց չլինեն բանակ ճանապարհելուց: Չէ՞ որ, ինչպես ասվում է երգում`

“Սպասիր ինձ ես ետ եմ գալու
Սպասիր ինձ, կարիք չկա լալու…
Իմ մայր հայրենիքին ես պարտքն եմ իմ տալու:
Սպասիր ինձ, ես ետ եմ գալու”:

Երգի տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ:

Երգչուհի Ալլա Լևոնյանը նույնպես երգի միջոցով շնորհավորել է հայոց բանակի տոնը: “Գնա ու կռվիր” երգը ներկայացնում է այն մայրերի ապրումները, որոնց տղաները գնացել են հայրենիքը պաշտպանելու: Ալլա Լևոնյանի քնքուշ մայրական ձայնի շնորհիվ ստեղծվել է ազդեցիկ տեսահոլովակ, որը դիտելիս անհնար է զսպելը հուզմունքը: 

Շարմ Հոլդինգի  ՛՛հատուկ նշանակության երգեր՛՛ նախագծի շրջանականերում հայոց բանակին վերաբերող ևս մեկ երգ ծնվեց: “Ես շուտով տուն կգամ”. այսպես է կոչվում երգը, որը կատարում են Հայկոն, Ռազմիկ Ամյանն ու Արման Հովհաննիսյանը: 

Հայոց բանակն անհնար է պատկերացնել առանց սպարապետ Վազգեն Սարգսյանի: Սպարապետի ձոնը կատարում է Ալլա Լևոնյանը: Ինչպես  երգում է ասվում, Սպարապետը կարծես հզոր արծիվ էր, ով մի ամբողջ բանակ իր ամուր բազկի տակ էր պահում: 

Թաթա Սիմոնյանի ՛՛Գարնանային քայլերգը՛՛ և ՛՛Բանակում ես՛՛  երգերը ևս մեր բանակը և զինվորներին գովերգող ամենահայտնի հիթերից են: Ինչպես ասվում է առաջին երգում, մեր բանակը հասարակ չէ, այն հայկական է` “Զինվոր ես դու և եկել ես բանակ, հայկական` ոչ թե հասարակ”:

Այս երկու երգեր էլ անչափ սիրվել են ժողովդի կողմից, անկախ նրանց զինվորական կամ քաղաքացիական լինելուց: Ու հատկանշական է ,որ այժմ բանակում այս երգերը պաշտոապես ընդունված քայլերգներ են:

 

Մի քանի տարի առաջ հայ աստղերը միավորվեցին մեկ գաղափարի շուրջ` “Մեր անունն է Հայկական Բանակ”:
Երգի խոսքերը ոգեշնչում են մեր զինվորներին և կոչ են մեր թշնամիներին`

՛՛Մեր սրտերը միշտ ամուր են, հուր են,
Մեր թրերը միշտ ամուր են, սուր են,
Եվ թող իմանան բոլորը`
Մեր անունն է հայկական բանակ՛՛:

Շնորհավոր տոնդ, հայոց ուժեղ, խիզախ և անկոտրում բանակ:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր