Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

«Մեր ուզածին երբեմն հասնում էինք կատակով, խաղով ու կոնֆետով». Ռեժիսոր Գրիգոր Վահրամյանը՝ «Նվագախմբի երեխաների» մասին

05 հոկ. 2017

Հոկտեմբերի 15-ից Արեմնիա Պրեմիումի եթերում կմեկնարկի «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլը: Այս ընթացքում ընթերցողները լրատվամիջոցներից  բավականին ինֆորմացիա ստացան  նախագծի թե՛ դերասանական , թե՛ ստեղծագործական կազմի մասին, իսկ այս անգամ  ArmStar.am-ին հաջողվել է զրուցել հեռուստաֆիլմի բեմադրող ռեժիսոր Գրիգոր Վահրամյանի հետ: 

-Գիտենք, որ մանկական մյուզիքլում  առաջին անգամ եք աշխատել: Որո՞նք են նման  նախագծերի առաձնահատկությունները:

-Այո, սա առաջին մանկական նախագիծն է, որտեղ հնարավորություն ունեցա աշխատելու: Դժվարություն ասվածը միայն մի բանում էր, որ իրենք պարզապես երեխաներ են: Նրանք հարցին ու գործին չեն վերաբերվում  այնպես, ինչպես կվերաբերվի մեծահասակը: Միակ հարաբերական խնդիրը նրանց երեխա լինելն էր:

-Մի ամբողջ օր նկարահանում, ու հոգնած, ձանձրացած երեխա: Ռեժիսորական ի՞նչ մեթոդներ էին կիրառվում նրանց իրականություն վերադարձնելու համար:

- Այստեղ կրկին գալիս էր այն հանգամանքը, որ նրանք երեխա են ու նրանց հետ պետք է շփվել իրենց լեզվով: Մեր ուզածին հասնում էինք, թե՛ խոսքով, թե՛ պարով, երբեմն կատակով, խաղով  ու կոնֆետով: Այսինքն,  երեխաներին թարմացնելու միակ ճանապարհն իրենց խաղի կանոններով խաղալն էր:

-Ֆիլմն իր մեջ ունի՞  ռեժիսորական այնպիսի մոտեցումներ, որոնք չունեն մեր եթերում եղած սիթքոմերը:

- Ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ երբևէ չի արվել մանկական սիթքոմ: Դիտողականության առումով ևս կարող եմ վստահ լինել, որ միանշանակ բարձր է լինելու, որովհետև բացի նրանից, որ մանկական է, գունավոր ու պայծառ է, կան երաժշտական և պարային հետաքրքիր լուծումներ: Մյուզիքլը գալու է բավարարելու եթերային այն բացը, որը տարիների ընթացքում առաջացել է հեռուստադիտողի մոտ:  Չեմ անտեսում նաև դաստիարակչական գործառույթը, գրագետ խոսքը: Կրկնում եմ՝ վստահ եմ , որ «Նվագախմբի երեխաները» լավագույնների շարքում է լինելու:

-Ֆիլմի նկարահանումներն ավարտված են: Ֆիլմը լուծե՞ց  իր առջև դրված խնդիրները :

-Կարծում եմ, որ մեծ մասով լուծեց: Ամեն դեպքում, գրեթե ոչ մի նախագիծ չի կարող ամբողջությամբ լուծել բոլոր խնդիրները։ Նախագծի հաջողված լինելը  կփաստի հեռուստադիտողը:

-Եթե ասում եք, որ դիտելիության խնդիր չի լինելու, ապա կարո՞ղ ենք ենթադրել, որ ֆիլմը կկրի  շարունակական բնույթ:

-Ենթադրում եմ, որ հանդիսատեսը ցանկություն է ունենալու երկրորդ և երրորդ եթերաշրջանները դիտելու: Սցենարն այնքան հետաքրքիր է, ինֆորմատիվ  ու օգտակար, որ միանշանակ շարունակություն պահանջելու է: Սա այն դեպքն է, որ անմիջականորեն կապված չէ ռեյտինգ ասվածի հետ:

- Ասացիք, որ Ձեր առաջին փորձն է երեխաների հետ աշխատելու և, ինչպես հասկացանք, այդքան էլ հեշտ չի եղել: Ցանկություն կունենա՞ք շարունակել աշխատանքը, երբ բոլոր դժվարություններն արդեն ճաշակել եք:

- Եթե երկրորդ անգամ ավելի բարդ խնդիր առաջարկեն, ապա կրկնակի ոգևորությամբ կանցնեմ գործի: Այսինքն, միանշանակ կողմ եմ ավելի բարդ խնդիրներ լուծելուն:

«Նվագախմբի երեխաների» առաջին սերիան կարող եք դիտել հոկտեմբերի 15ին․ սիթքոմ-մյուզիքլ խոստանում է դառնալ ամենասիրվածն ու սպասվածը ոչ միայն փոքրերի, այլև մեծերի համար։

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր