Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

«Նախագիծը գալու է մի հսկայական պահանջ բավարարելու». Կարեն Ծատուրյանը՝ «Նվագախմբի երեխաների» մասին

25 սեպ. 2017

Հաշված օրեր մնացին Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքով «Նվագախմբի երեխաները» մյուզիքլի պրեմիերային: ArmՏtar.am-ն այս անգամ զրուցել է նախգծի երաժշտական պրոդյուսեր Կարեն Ծատուրյանի  հետ՝  սիթքոմի  կարևորության, իրականացման դժվարությունների և այլ մանրամասների  մասին:

-Ձեր անունը կապվում է մի շարք հաջողված երաժշտական նախագծերի հետ, որոնք մնացել են մարդկանց հիշողության մեջ տարիներ շարունակ: Սա առաջի՞ն մանկական նախագիծն է, որտեղ ներգրավվել եք:

-Սա առաջին մանկական հեռուստասերիալն է, որում աշխատում եմ: Չնայած, որ սա այդքան էլ մանկական չէ, այլ  երիտասարդական նախագիծ է: Եթե մենք խոսում ենք մանկական նախագծերի մասին, ապա մասնակցություն ունեցել եմ նմանատիպ տարիքային նախագծերում: Տարիքային այս խմբի հետ առաջին անգամ եմ աշխատում: Առհասարակ, «Նվագախմբի երեխաները» նախագիծը բավականին յուրահատուկ նախաձեռնություն է:

-Եթե փորձենք հետադարձ  հայցք  գցել ու համեմատել,  որքանո՞վ է հեռուստադիտողը փոփոխել  իր երաժշտական նախասիրությունները:

-Ես կարծում եմ, որ հեռուստադիտողը չի փոխում իր երաժշտական նախասիրությունը: Ժամանակի ընթացքում նոր աստեղր են գալիս, նոր երաժշտություն, բայց ըդհանուր առմամբ ճաշակ հաստատ չի փոխվում մարդկանց մեջ: Ինձ համար միակ փոփոխությունը դա է: Այսինքն, նոր սերունդ  է գալիս և իր հետ բերելով նոր երաժշտություն:

-Ի՞նչը ոգևորեց, որպեսզի համաձայնեք աշխատել «Նվագախմբի երեխաները» նախագծում, և ի՞նչը կարող էր Ձեզ հետ պահել դրանից:

-Ինձ հետաքրքիր է ընդհանրապես հենց գաղափարը այս նախագծի: Ես բավականին երկար ժամանակ է, ինչ ակտիվ աշխատում եմ հայկական շոուբիզնեսում,  և այսօրվա մեր պատանիների նախընտրությունները ուղղված են հայկական երաժշտությունից  մի քիչ դուրս: Այսինքն, որակային սահմանը, որ ունեն պատանիները իրենց մեջ, մեծամասամբ վերցված է դրսի երաժշտական չափանիշներից:  Նախագիծը գալու է մի հսկայական պահանջ բավարարելու և դա արվելու է հնարավորինս բարձր որակով:  Այս փաստն ինձ բավականին հրապուրեց այն առումով, որ ես տեսա՝ գրագետ լեզու կա ֆիլմում, լավ երաժշտություն ունի ու դաստիարակելու է: Կարծում եմ, որ հետ պահող ոչինչ չկա: Հավանաբար, միայն շատ ժամանակատար է և կարող էր դա խանգարող հանգամանք լինել:

-Ի՞նչ  ժանրային առանձնահատկություն ունի նախագիծը երաժշտական մասով:

-Ժանրային առանձնահատկություններ չկան: Այսօրվա երաժշտություն է հնչելու, բայց առանց հատուկ ուղղվածության: Սա մի երաժշտական դպրոցի մասին է, որտեղ երեխաները երաժշտություն են ուսումնասիրում:

-Կարելի է ասել, որ «Նվագախմբի երեխաները»  հայրենական հեռուստաեթերում  առաջին  նախագիծն է իր տեսակի մեջ: Որքանո՞վ ենք կարողանում ստեղծել միջազգային որակի հեռուստաֆիլմ,  թեկուզ զուտ տեխնիկապես:

-Եթե միջազգային ստանդարտ ասելով նկատի ունենք պարունակությունը և համեմատելու ենք որևէ արտասահմանյան շոու-ծրագրի և սերիալի հետ, ապա ես չէի համեմատի առհասարակ, քանի որ նրանք ունեն իրենց  կյանքն ու միջավայրը, որը մերից շատ տարբեր է: Եթե տեխնիկական առումով ենք համեմատում, ապա մենք դա անում ենք ՀՀ-ի լավագույն հեռուստաալիքներից մեկում և տեխնիկական մասով ոչնչով չի զիջում վերոնշյալ ծրագրերին: 

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր