Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

«Շատ դժվար էր, բայց մենք կարողացանք». Քրիստինա Ավագիմյանը` «Նվագախմբի երեխաների» մասին

07 սեպ. 2017

Շաբաթական առնվազն մեկ օր երեխաները  սիրով կսպասեն հատուկ իրենց համար պատրաստված ևս մեկ սերիայի, իսկ ծնողներն այդ ընթացքում կարող  են չանհանգստանալ մատուցվող հեռուստաարտադրանքի որակի համար․ խոսքը «Նվագախմբի երեխաները» մյուզիքլի մասին է, որի առաջին եթերն սարերի ետևում չէ:  Ինչպես արդեն ասվել է, էկրաններին հայտնելու է բազմաբովանդակ մանկական իրականություն, որտեղ երգը, պարն ու հումորն անպակաս են լինելու: Նախագծի պարային բեմադրությունների հեղինակը Քրիստինա Ավագիմյանն է։ ArmՏtar.am-ն այս անգամ զրուցել  է նրա հետ և պարզել որոշ մանրամասներ:

Պարուհին նշեց, որ նախագծում տասից ավելի պարեր է բեմադրել։ «Աշխատել եմ բոլոր մասնակիցների հետ։ Ամեն մեկն ինձ համար յուրովի կերպար էր իր տեսակով։ Շատ սիրեցի բոլոր երեխաներին: Նրանց հետ աշխատանքը և՛ հեշտ է, և՛ դժվար, բայց ինձ հետաքրքիր է իրենց հետ։ Ամեն երեխա իր ներաշխարհն ունի»,– ասում է պարուսույցը:

Քրիստինան ասում է, որ հենց սկզբից էլ գիտակցել է, որ այս աշխատանքը հեշտ չի լինելու, և պատասխանատվության չափն էլ է մեծ, քանի որ խոսքը գնում է երեխաների մասին, իսկ նրանք պահանջում են անհատական մոտեցում:

«Նվագախմբի երեխաները»  մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց հեռուստաֆիլմի առաջին եթրը  նախատեսված է հոկտեմբերին:

«Կարևորը, որ նկարահանման ժամանակ երեխաներն իրենց շատ լավ էին դրսևորում և անում էին այն, ինչ հանձնարարված էր։ Շատ դժվար էր սեղմ ժամանակահատվածում աշխատել երեխաների հետ, բայց մենք կարողացանք»,– ասաց Քրիստինան։

 

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր