Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

«Խստությանը զուգահեռ կա մեծագույն սեր երեխաների նկատմամբ». Վիվյեն Բաստաջյանը՝ «Նվագախմբի երեխաներում» իր կերպարի մասին

16 օգս. 2017

«Փոքր թատրոն» -ի դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Կիսալուսնի ծովածոցը», «Քարտ բլանշ», «Խաչվող հետքեր», «Փեսացուն կրկեսից» ֆիլմերից, այժմ հանդես է գալու «Նվագախմբի երեխաները» նախագծում և մարմնավորելու  է դպրոցի տնօրենի կերպարը: ArmՏtar.am-ը զրուցել է դերասանուհու հետ կերպարի առանձնահատկությունների, նախագծի կարևորության, իրականացման դժվարությունների և այլ մանրամասների  մասին:

Վիվյենը գրեթե միշտ մարմնավորում է խիստ բնավորության գծեր ունեցող կերպարների  և  պարզվում է, որ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլը ևս բացառություն չէ. «Կյանքիս ընթացքում չափազանց տարբեր կերպարների եմ մարմնավորել, որոնց մեջ հեզիկ-նազիկ կանայք էլ են եղել, բայց գիտեմ, որ կերպարային իմաստով մարդկանց մեջ «խառակտերային» դերերն են տպավորվում: Հավանաբար դա է պատճառը, որ մարդիկ ինձ խիստ կնոջ դերում են տեսնում»,- մեզ հետ զրույցում ասում է Վիվյենը:

 ArmՏtar.am-ը ներկա է գտնվել նկարահանման հրապարակում և պետք նշել, որ երեխաների հետ աշխատանքը բավականին բարդ է: Հետաքրքիր էր իմանալ, թե ինչպե՞ս է կարողանում բազմազբաղ դերասանուհին ամեն ինչ համատեղել և օրվա հսկայական ժամանակն անցկացնել բազմաթիվ երեխաների հետ, որոնք ունեն իրենց կամակորությունները, ու մեկ հաջողված տեսարան ստանալը բոլորից պահանջում է հսկայական ռեսուրս և ժամանակ. «Երբ ընտրել եմ այս մասնագիտությունը, ապա հասկացել եմ, որ պետք է ամեն ինչի պատրաստ լինել: Ես համարվում եմ պլաստիկ դերասանուհի, քանի որ  փորձում եմ չափի մեջ խնդիրներ չստեղծել: Այս տարիների ընթացքում որևէ անգամ ադապտացիայի, կամ անձնական կամակորությունների առաջ չեմ կանգնել: Երեխաների հետ իսկապես հեշտ չէ, բայց թիմում կա մեծագույն հարգանք իրար նկատմամբ:Պետք է ասեմ նաև, որ դերասանը միշտ սիրում է հետևել երեխաներին՝  իր իսկ հետագա կերպարների ու աշխատանքի համար: Հիմա ես ունեմ այդպիսի հրաշալի հնարավորություն՝ տեսնել հիսուն երեխա միասին: Նրանցից յուրաքանչյուրը մի միկրոտիեզերք է ու այդ փաստը պետք է գնահատել: Համամիտ եմ՝ դժվար է, բայց տանելի»,- անկեղծանում է Վիվյենը:

Պարզվում է, որ դերասանուհու համար թիվ մեկ խթանը սցենարն է եղել,- «Առաջինը հենց սցենարին եմ դրական արձագանք տվել, այն այնքան հետաքրքիր էր, որ մի ամբողջ գիշեր կարդացել եմ: Այս առաջարկը մեծ սիրով եմ ընդունել, որովհետև համոզված եմ, որ նման նախագծի կարիք հայկական եթերն իսկապես ունի: Ինձ համար շատ կարևոր են սցենարում այն հատվածները, որտեղ ես երեխա ունեմ: Ու այդ երեխան ինձ պետք է ասի մամա: Ես, այդ փաստին չափազանց լուրջ եմ վերաբերում, քանի որ այդ երեխան  գոնե նկարահանման շրջանում պետք է զգացողություն ունենա, որ այս կինը ֆիլմում կարող է փոխարինել իր մայրիկին: Այսինքն՝ դերասանուհին իր մեջ շատ սեր պիտի լցնի, որ երեխային բնական վիճակ թվա: Կինոն հենց հավատալու արվեստ է, եթե հորինվածքիդ հավատացիր, ապա կստացվի, իսկ եթե ոչ, ապա դատապարտված ես անհաջողության»-պատմում է ֆիլմում տնօրենի դերը մարմնավորող Վիվյենը, որն այս կարգավիճակի կերպարի խստության աստիճանի մասին ունի իր բնորոշումը․ «Կերպարս երաժշտական դպրոցի տնօրեն է, որը բնականաբար պետք է ունենա խստության տարր, որն էլ այս դեպքում դոմինանտ է: Կա մի կարևոր  փաստ, որ կերպարս հիմնարկության տնօրեն չէ, այլ երաժշտական դպրոցի: Սրանք խնդիրներ են, որը պետք է դերասանը հստակ հասկանա: Տնօրենին բնորոշ խստությանը զուգահեռ կերպարիս մեջ կա մեծագույն սեր երեխաների նկատմամբ և երաժշտի հատկանիշը, որը շատ հստակ գրված է սցենարում»:

Պարզվում է, որ տնօրեն-աշակերտ հարաբերություններն այս նախագծում երբեմն տեղափոխվում են իրական կյանք. «Երեխաներից ստանում եմ այն էներգիան, որ ամեն դեպքում այս կինը տնօրեն է: Անցյալ օրը բավականին հետաքրքիր դեպք եղավ: Հանդերձարանում վերցնում եմ վերնաշապիկս, որ հագնեմ ու տեսնում եմ, որ այն շատ մանրակրկիտ ոլորած և քարկապված է: Այսինքն՝ երեխաները այնքան էին հավատացել կերպարիս, որ արդեն սկսել են տնօրենի նկամամբ վատ գործողություններ կիրառել»,- զրույցը եզրափակեց Վիվյեն Բաստաջյանը:

Հիշեցնենք, որ Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում «Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան մյուզիքլը կմեկնարկի հոկտեմբերին ՝ աշնան նոր եթերաշրջանում։

 

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր