Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

Մկրտիչ Արզումանյանը՝ որդու առաջին դերասանական փորձի մասին

25 հուլ. 2017

«Նվագախմբի երեխաները» նախագծում,ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընդգրկված են միջազգային մրցույթների տարբեր տարիների մասնակիցներ, երգի ու պարի ոլորտում հաջողությունների հասած երեխաներ, ինչպես նաև հանրությանն արդեն հայտնի կատարողներ: Մյուզիքլում նկարահանվող երեխաների թվում են Մերի Քոչարյանը, Անահիտ Ադամյանը, Դալիթան, Գրիգոր Դանիելյանի և Մկրտիչ Արզումանյանի  որդիները՝ Ալբերտոն և Ալեքսանդրը:

ArmStar.am-ն այս անգամ զրուցել է Մկրտիչ և Ալեքսանդր Արզումանյանների հետ:

«Մի աշակերտի եմ մարմնավորում, որը կլարնետ է նվագում։ Հատուկ դասերի եմ գնացել, որ սովորեմ, թե ինչպես պետք է նվագել այդ գործիքը: Շատ զվարճալի և ուրախ են անցում նկարահանումները։ Նախագծում նոր ընկերներ եմ ձեռք բերել»,– ասաց Ալեքսանդրը։

Մկրտիչ Արզումանյանն էլ պատմեց, թե ինչ ոգևորությամբ է Ալեքսանդրն  աշխատում սցենարի վրա և ինչպես է նրա մոտ ստացվում։ «Այս ամենը դեռ նոր է նրա համար և աշխատելու շատ տեղ ունի։

Նկատել ենք, որ հումորի ճաշակ ձևավորելու ցանկություն ու հնարավորություն ունի, ինչպես նաև հետաքրքիր մատուցման ձև։ Բայց քանի որ իմ որդին է, չեմ ուզում այդքան շատ գովել։ Նա պետք շատ աշխատի, անընդհատ ձգտի զարմացնել ու նորովի ներկայանալ: Նկատել եմ, որ վերջերս КВН է դիտում, Stand up է շատ սիրում։ Ենթադրում եմ, որ ոլորտը սիրել է»,– ասաց Մկրտիչը։

Վերջինիս կարծիքով «Նվագախմբի երեխաները» մյուզիքլը մեծ փորձ է Ալեքսանդրի համար։ «Ուրախ եմ, որ նա այս նախագծում է, քանի որ շատ տարբեր ու հետաքրքիր երեխաներ կան, որոնց հետ շփվում է»,– զրույցն ամփոփեց Ալեքսանդրի հայրը։

Հիշեցնենք, որ  «Նվագախմբի երեխաները» մյուզիքլը, լինելով նաև կոմեդիա, միաժամանակ կրում է հսկայական կրթադաստիարակչական նշանակություն: Նախագծի նկարահանումներն արդեն  մեկնարկել են, իսկ եթերում այն կլինի աշնանային նոր եթերաշրջանում:

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր