Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

«Երաժշտական դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչն ինքնին արդեն ծիծաղելի է»․ Տիգրան Գյուլումյանը «Նվագախմբի երեխաներ»-ում իր կերպարի մասին

21 հուլ. 2017

«ArmStar» և «Ucom» ընկերությունների  նոր մանկապատանեկան նախագիծը՝ «Նվագախմբի երեխաները», արդեն մեկ ամսից ավելի է, ինչ լրագրողների և հեռուստադիտողների ուշադրության կենտրոնում է: Պարբերաբար գրվեց այն մասին, որ նախագծում ներգրավված են տաղանդավոր երեխաներ, սակայն ցանկանում ենք տեղեկացնել, որ երեխաներից բացի նկարահանվում են նաև ավագ սերնդի ներկայացուցիչներ և նրանցից մեկը դերասան Տիգրան Գյուլումյանն է:

«Պիտի ասեմ, որ անսահման մեծ էր ուրախությունս, երբ իմացա, որ նմանատիպ նախագծում աշխատելու առաջարկ ունեմ: Ինձ համար հետաքրքիր էր խաղալ մյուզիքլում, որտեղ երեխաներն են հիմնական հերոսները: Մանկապատանեկան նախագծում ես մարմնավորում եմ երաժշտական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի կերպարը, որն ինքնին արդեն ծիծաղելի է: Նրանց հետ հետաքրքիր է անցնում մեր ժամանակը։ Շատ մեծ պատասխանատվությամբ եմ նկարահանվում։ Ամեն ինչ անում եմ, որ հանկարծ չսխալվեմ, քանի որ երեխաներն ամեն ինչ հիշում են։ Մեկ այլ տեղ դու կարող ես քեզ թույլ տալ սխալվել և նորից սկսել, բայց այս նախագծում սխալները չեն ներվում, քանի որ դատավորը երեխաներն են»,-ասաց Տիգրանը։

Տիգրանին հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստատեսային նախագծերից ու ֆիլմերից, սակայն մանկական որևէ ծրագրում տեսնելու առիթ չի եղել: Մանկապատանեկան նախագծում սա Տիգրանի առաջին փորձառությունն է, սակայն պարզվեց, որ երեխաների հետ աշխատելու փորձ  դերասանն ունեցել է, սակայն այլ  շրջանակում:

 «Տարիներ առաջ, երբ  նոր էի ավարտել համալսարանը, մանկավարժի դերում լինելու առիթ ունեցա: Գրեթե 4 տարի դասավանդեցի մարզի  դպրոցներից մեկում: Համեմատելը սխալ է, քանի որ նա բոլորովին այլ բան էր, սակայն նման է այնքանով, որ հասկացա երեխաների հոգեբանությունը: Կրտսեր կոլեգաներիս փորձում եմ ամենայն լրջությամբ վերաբերվել, սակայն զուգահեռ այնպես անել, որ ավագ ընկերոջից խորհուրդ ստանալը նրանց չնեղացնի»,– զրույցն ավարտեց Տիգրան Գյուլումյանը։

Հիշեցնենք, որ «Նվագախմբի երեխաները»  հայրենական հեռուստատեսության առաջին մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց նախագիծն է լինելու եթերում: Արմենիա պրեմիումի եթերում այն կլինի աշնանային նոր եթերաշրջանում: 

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր