Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

«Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի մանրամասներն արդեն հայտնի են

11 հուլ. 2017

Հուլիսի 16-ին մեկարկում է «Գահերի խաղի» նախավերջին՝ յոթերորդ երթերաշրջանը:

Dailymail-ը գրում է, որ սերիալի հեղինակները երկրպագուներին հաճելի անակնկալներ են մատուցում՝ մերթ պաստառների, մերթ դերասաննրեի ֆոտոշարքերի տեսքով, իսկ HBO հեռուստաալիքը ներկայացրել է առաջիկա եթերաշրջանի երեք սերիաների սյուժեները:

Dragonstone («Վիշապի քար») կոչվող առաջին դրվագում Ջոն Սնոուն կզբաղվի Հյուսիսի պաշտպանությամբ: Սերսեա Լանիսթերը կփորձի հավասարեցնել հնարավորությունները, իսկ Դեյեներիս Թարգարիենը տուն կվերադառնա:

Երկրորդ՝ Stormborn դրվագում («Փոթորկածին») Դեյեներիսը կհյուրընկալի անսպասելի հյուրի, Ջոն Սնոուի ջոկատում նրա դեմ ապստամբություն կբարձրանա, իսկ Թիրիոն Լանիսթերը Վեստերոսը գրավելու ծրագրեր կկազմի:

Երրորդ՝ The Queen’s Justice («Թագուհու արդարությունը») էպիզոդը կպատմի Դեյեներիսի դատի մասին, Սերսեյան կվերադարձնի նվերը, իսկ Ջեյմե Լանիսթերը կսովորի իր սխալների վրա:

Կարող եք գնահատել:
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր