Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

Մերի Քոչարյանը` «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում իր դերի մասին

10 հուլ. 2017

«Նվագախմբի երեխաները» մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց ֆիլմը։Պատանի երգչուհի Մերի Քոչարյանը, ով «Մանկական նոր ալիք-2015» միջազգային մրցույթում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, մյուզիքլում մարմնավորում է  կերպարներից մեկին։ 

«Նախագծի մասին տեղեկացել եմ Գրիգոր Կյոկչյանից, նրա խորհրդով էլ մասնակցել եմ քասթինգի։ Սկզբում մտածում էի, որ չեմ անցնի, քանի որ հարյուրավոր երեխաներ էին մասնակցում։ Բայց այնպես ստացվեց, որ ինձ ընտրեցին, ինչի համար շատ ուրախ եմ։ Նկարահանումներն անցնում են շատ հետաքրքիր և զվարճալի, խաղընկերներիցս բոլորն իմ ընկերներն են, գրերթե բոլորի հետ մինչև մյուզիքլը  ծանոթ եմ եղել։ Բավականին հեշտ է նրանց հետ»,– -ին պատմեց Մերին։

Պատմելով իր կերպարի մասին` Մերին նշեց, որ իր կերպարը  խելացի ու հավասարակշռված է։ «Իմ հերոսուհին ունի քույր, ով իմ հակապատկերն է։ Նրա հետ միշտ կոնֆլիկտի մեջ եմ։ Ամենածիծաղելի դրվագները զարգանում են մեր վեճերի ժամանակ։ Նա շատ ավելի ազատ ու գլամուր տեսակ է»,– հավելեց երգչուհին։

ArmStar.am

 

 

<p style="margin: 0px; padding: 0px; color: rgb(51, 51, 51); font-family: " arian="" amu",="" "arial="" "ghea="" grapalat",="" sylfaen,="" sans-serif;="" font-size:="" 14px;"="">  

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր