Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

Գրիգոր Կյոկչյան․ ««Նվագախմբի երեխաները» յուրօրինակ նախագիծ է»

07 հուլ. 2017

Արմենիա Պրեմիումի եթերում շուտով կլինի «ArmStar» և «Ucom» ընկերությունների նոր նախագիծը՝ «Նվագախմբի երեխաները»: Այն հայրենական հեռուստատեսության առաջին մանկապատանեկան երաժշտական բազմասերիանոց ֆիլմ է: Նախագծի երաժշտական պրոդյուսինգը ստանձնել է երգիչ Գրիգոր Կյոկչյանը: ArmStar.am-ը զրուցել է նրա հետ։

-Ինչի՞ մասին է «Նվագախմբի երեխաները» ֆիլմը, և ի՞նչ դերակատարում ունեք այս ֆիլմում:

-Սա յուրօրինակ նախագիծ է, որը առաջին անգամ է նման մասշտաբներով իրականացվում, քանի որ այստեղ ռեսուրսների հսկայական ներդրում կա: Խոսքս միայն ֆինանսների մասին չէ: Այսինքն,  այս նախագծում կա՛մ պետք է աշխատես շատ ու նվիրված, կա՛մ  պետք է պարզապես դուրս մնաս այդ ամենից:  Առաջարկը ոգևորող էր, և դա բխում է նախագծի հիմնադրի մոտեցումից: Այս նախագծում աշխատող ցանկացած մարդ աներևակայելի ոգևորությամբ է լցվել և ես ևս նրանց  թվում եմ:  Տեսնելով այս ջանասիրությունը՝ վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքը  ստացվելու է:

-Նախագծում  ներկայացված եք որպես երաժշտական պրոդյուսեր, բայց գիտենք, որ երգերի զգալի մասի հեղինակը հենց Դուք եք: Կմանրամասնե՞ք:

-Նույնիսկ չեմ հաշվել, թե քանի երգ եմ գրել այս նախագծի շրջանակում: Մի մասի խոսքերի հեղինակն եմ, մյուս մասի՝ միայն երաժշտության, իսկ կան երգեր էլ, որ երկուսը մեկում է: Սակայն,  ցանկանում եմ շեշտել, որ երգերի հեղինակները բավականին լավ երաժիշտներ են, որոնց հայ հասարակությունը լավ ճանաչում է: Մի քանի հեղինակներ ևս մասնակություն ունեցել են երգերի ստեղծման մեջ, բայց բաղկացուցիչ մասը կազմել ենք երեքս՝ ես, Մանե Հակոբյանը  և Ավետ Բարսեղյանը: Ուզում եմ նշել նաև DJ Սերժոյին, որը  նախագծում շատ կարևոր երաժշտական խնդիր է լուծել մեզ համար:

-Ինչպե՞ս են ստեղծվում ֆիլմի երգերը: Կերպարներին և սցենարին ծանոթ լինելը պարտադի՞ր պայման է:

-Այո, իհարկե: Հիմնականում ծանոթացել ենք բոլոր կերպարներին: Ֆիլմի երաժշտական ժանրը պահանջում է, որ երաժշտական համարները  բխեն սցենարից, տեսարաններից և դեպքերի զարգացումներից, և այստեղ ևս այդ սկզբունքը պահպանվել է: Սկզբում երգերի մրցույթ էր հայտարարվել, և մի քանի երգեր կային, որ շատ լավն էին և ներգրավվեցին՝ հարմարեցվելով նախագծի պահանջներին:

-Ունեք մանկավարժական զգալի փորձՕգնե՞ց այն «նվագախմբի երեխաների» հետ աշխատելու հարցում:

-Ես շատ ստեղծագործել ու աշխատել եմ երեխաների հետ: Իսկապես, ունեմ մանկավարժական փորձ: Ինձ շատ ավելի հեշտ ու հաճելի է հենց նրանց համար աշխատելն ու ստեղծագործելը: Այս իմաստով բացարձակ բարդություն չի եղել: Բայց պետք է շեշտել, որ ես այս հարցում ևս միայնակ չեմ: Նախագծի երաժշտական մասն իրականացնում ենք Կարեն Ծատուրյանի և Լիլիթ Բադալյանի հետ միասին։

-Ի՞նչ է տալու նախագծի դիտումը հեռուստադիտողին:

- Այս նախագիծը տարբերվելու է, որովհետև վստահաբար պետք է ասեմ, որ ունի յուրահատուկ սցենարական լուծումներ: Նախագծի մեջ շոշափվելու են երաժշտական բոլոր ժանրերը և դա արվելու է ուսուցողական նպատակով, սակայն հումորի միջոցով: Հայաստանի պարային լավագույն խմբերն են ընդգրկված: Այս ֆիլմը չի արտադրվում միայն մանուկների համար, և կարծում եմ, որ ունենալու է տարբեր տարիքային խմբի լսարան:

ArmStar.am

Կարող եք գնահատել:
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր