Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

03 հուլ. 2017

«ArmStar»-ը և «Ucom»-ը  ներկայացնում են նոր նախագիծ՝ «Նվագախմբի երեխաները»: Այն հայրենական հեռուստատեսության առաջին մանկապատանեկան  բազմասերիանոց մյուզիքլն է: Մյուզիքլում գործողությունները զարգանում են երևակայական երաժշտական դպրոցում։

«Նվագախմբի երեխաները» միաժամանակ և՛ կոմեդիա է, և՛ կրում է հսկայական կրթադաստիարակչական նշանակություն: Նախագծի նկարահանումներն արդեն  մեկնարկել են, բեմադրող ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է:

Նախագծում ընդգրկված են միջազգային մրցույթների տարբեր տարիների մասնակիցներ, երգի ու պարի ոլորտում հաջողությունների հասած երեխաներ, ինչպես նաև հանրությանն արդեն հայտնի կատարողներ: Էպիզոդներում կարող ենք տեսնել հանրահայտ տարբեր երաժշտական կոլեկտիվների։



 Երեխաներին ընտրելու համար տարեսկզբից քասթինգ է անցկացվել: Արդյունքում ֆիլմի հերոսներն ընտրվել են իրենց երաժշտական և թատերական կարողությունների շնորհիվ: Մյուզիքլում նկարահանվող երեխաների թվում են Մերի քոչարյանը, Անահիտ Ադամյանը, Դալիթան, Մկրտիչ Արզումանյանի և Գրիգոր Դանիելյանի որդիները՝ Ալիկն ու Ալբերտոն, դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստր Արփին: «Նվագախմբի երեխաները» Արմենիա Պրեմիումի եթերում կլինի նոր՝ աշնանային եթերաշրջանում։

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր