Հետաքրքիր է

Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում 03 հուլ. 2017
Մերին, Անահիտը, Դալիթան, Ալբերտոն, Ալիկը՝ «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում

Սոնա Շահգելդյանը սիրելիի հետ, Մաշա Մնջոյանը՝ Սև ծովի ափին, Օլգա Այվազյանը՝ ԱՄՆ-ում, Նարինե Սուլթանյանը՝ Եվրոպայում. Հայտնիների ամառային հանգիստը

16 հուլ. 2014

Ինչպես մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էին հայտնիների սպասվող հանգստին, այնպես էլ այժմ ArmՏtar.am-ը Ձեզ է ներկայացնում Սոնա Շահգելդյանի, Օլգա Այվազյանի, Մաշա Մնջոյանի և Նարինե Սուլթանյանի ամառային հանգստի մանրամասները:

Մաշա Մնջոյան

Սիրում եմ շրջագայել տարբեր երկրներով, լինել գեղատեսիլ վայրերում, բայց և իմ ամառային հանգիստը պատկերացնում եմ միայն ծովում:

Լիարժեք հանգստի համար ինձ բավարար է ջուր, ավազ և արև, այդ պատճառով այս տարի որոշել եմ հանգիստս անցկացնել Սև ծովի ափին, մասնավորապես՝ Սոչիում:  Երկու շաբաթ տևող արձակուրդս անցկացնելու եմ  հարազատներիս հետ:

Օլգա Այվազյան

Ակտիվ հանգստի սիրահար եմ՝ լինի քաղաք, ծով թե օվկիանոս, գեղեցիկ էկզոտիկ բնություն: Ամենակարևորը՝ երկիրը պետք է լինի տաք, սա միակ սկզբունք է:

 

 Այս տարի մեկնելու եմ Միացյալ Նահանգներ և դրանից ակտիվ հանգիստ չեմ էլ պատկրացնում: Այնտեղ հրավիրված եմ նաև մանկության ընկերուհուս հարսանիքին: Կարծում եմ շատ լավ տպավորություններով և գեղեցիկ պահերով լեցուն կլինի հանգիստս՝ սկսած <<девичник в Вегасе>> հասկացությունից (ծիծաղում է):

Այնտեղ  նաև  շատ ընկերներ և բարեկամներ ունեմ, որոնց հետ էլ կանցնի իմ ակտիվ հանգիստը, քանի որ ես չեմ սիրում միայն ծովափում պառկել և բավարարվել հյուրանոցային ժամանացով:

Նարինե Սուլթանյան

Նախընտրում եմ  հանգստանալ այնտեղ, որտեղ ջուր կա: Հանգիստս բաղկացած է երկու մասից: Առաջինը՝ ակտիվ հանգիստ. որևէ երկիր, որտեղ կարող եմ զբոսնել, քայլել և ծանոթանալ այդ երկրի մշակույթին, ճարտարապետկան շինություններին,  պատմությանը  և երկրորդ՝ այդ ամենից հետո վայելել ծովափնյա հանգիստը:

 

Եթե բալիկիս  հետ ենք մեկնում, ապա ես և ամուսինս նախըտրում ենք այնպիսի վայր, որտեղ երեխային լավ կլինի, իսկ եթե առանց երեխայի, ապա այնտեղ, որտեղ երիտասարդներին հետաքրքիր կլինի:

Ամառային այս հանգիստը անցկացնելու եմ ընտանիքիս անդամների հետ: Պլանավորել եմ հանգստանալ  նաև քրոջս, ծնողներիս հետ, քանի որ տարվա ընթացքում չեմ հասցնում լիարժեք ժամանակ անցկացնել նրանց հետ: Առավոտյան զրուցել միմյանց հետ, արթնանալ մայրիկիս պատրաստած նախաճաշի բույրից… այսպիսի հանգիստ եմ ցանկանում ունենալ:

 

 Նախագծել ենք հանգիստն անցկացնել Եվրոպայում: Կոնկրետ չեմ կարող ասել, թե որ երկրներում կլինենք, բայց կմեկնենք Հոլանդիա, այնտեղից  Փարիզ կամ Իսպանիայի որևէ ծովափնյա երկիր:

Սոնա Շահգելդյան

Ակտիվ մարդ եմ,  այդ իսկ պատճառով էլ ակտիվ հանգիստ եմ նախընտրում: Ծովափնյա քաղաքներում եմ սիրում հանգստանալ, քանի որ ջուր շատ եմ սիրում: Նախորդ  տարիներին հանգստացել եմ եվրոպական երկրներում՝ Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում՝ Վենետիկում, Սան Ռեմոյում, Նիցայում, Մոնակոյում, Մադրիդում ու էլի շատ քաղաքներում եմ եղել, որոնք այս պահին չեմ հիշում:

 

Քանի որ ողջ ամառ աշխատելու եմ՝  ներկայացնելով տեսահոլովակներ, երգեր, համերգներ, այդ պատճառով դեռ չեմ որոշել, թե այս հանգիստս  որտեղ եմ անցկացնելու: Ի տարբերություն նախորդ անգամների, երբ մայրիկիս հետ էի մեկնել հանգստի, այս ամառը կանցկացնեմ նրա հետ, ում սիրում եմ և սիրված եմ: Այս հանգիստս անցկացնելու եմ կյանքիս ընտրյալի՝ սիրելիիս հետ:

Կարող եք գնահատել:
Լրահոս Բոլոր Լուրերը
Ֆոտո
Տեսանյութեր