Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Ինչպե՞ս են անցկացնելու իրենց ամառային հանգիստը Ջուսը, Սյուզի Մելիքյանը, Անի Քրիստին և Մհերը

03 հուլ. 2014

Շատերը սպասում են ամռան շոգ ամիսներին  այդքան սպասված հանգտի մեկնելու համար: Ամենաթեժ և տաք օրերին հայտնիների ֆեյսբուքյան էջերում արդեն հայտնվում են նախընտրած հանգստի լուսանկարները և արձակուրդ մեկնելու ցանկությամբ գրառումները:

Իրենց ցանկալի, սպասվող և չսպասվող հանգստի մասին ArmՏtar.am-ին են  պատմում Ջուսը, Սյուզի Մելիքյանը, Անի Քրիստին  և Մհերը:

Անի Քրիստի

Պասիվ հանգստի սիրահար եմ:  Եթե նույնիսկ այդ պահին  ավելի աշխույժ է հանգիստս դասավորվում, սիրում եմ որոշ ժամանակ հետո արդեն առանձնանալ և ավելի հանգիստ պայմաններում լինել: Նախընտրում եմ հանգստանալ այնտեղ, որտեղ դեռ չեմ եղել, տեսնել հիշարժան և պատմական վայրերը, որոնք բնորոշ են այդ քաղաքին կամ երկրին:

Ամառային այս հանգիտսը համատեղելու եմ աշխատանքի հետ: Լույս կտեսնի Լոս Անջելեսում կայացած իմ առաջին մենահամերգի տեսագրությունը, ինչի վրա արդեն աշխատանքներ տարվում և դեռ շատ նախագծեր կան, որոնք հաստատ  չեն թողնի շատ հանգիստ մնալ (ծիծաղում է): Ուր էլ մեկնեմ, աշխատանքի հետ զուգահեռ, հաստատ, հանգստանալու ժամանակ էլ կունենամ:

Ջուս

Նշեմ, որ  պասիվ հանգստի սիրահար եմ՝ ծով, արև, տաք ավազ, հարմարավետ հյուրանոց և գնումներ: Սիրում եմ հանգստի մեկնել այնտեղ, որտեղ գեղեցիկ տեսարաններ, հետաքրքիր թանգարաններ, հին պատմական տեսարժան վայրեր կան: Այս ամառն անցկացնելու եմ Ֆրանսիայի Անտիբ քաղաքի արևոտ ափերում: Մեկնելու եմ իմ նշանածի՝ Ռիչարդի մոտ: Բացի Ֆրանսիայից Ռիչարդի հետ շրջագայելու ենք ՝ Մոնակո, Իտալիա և Մավրիկյան կղզիներ: 

Սյուզի Մելիքյան

Նախընտրում եմ հանգստանալ լավ միջավայրում դա կլինի թե՛ ծովային հանգիստ, թե՛  բնության գրկում:  Հանգստյան վայր ընտրելիս նայում եմ միջավայրը, սիրում եմ, որ այն գեղեցիկ լինի և կտրի ինձ իրական կյանքից:

Այս տարի դեռ չեմ որոշել, որտեղ եմ պատրաստվում հանգստանալ, քանի որ դեռ աշխատանքային գործընթացում եմ,  բայց հուսամ, որ ամառային հանգիստս լավ կանցնի և դրական հիշողություններով լի կլինի:

Մհեր

Պասիվ հանգստի սիրահար եմ՝ ծով, լողավազան, տաք երկրներ. այսպիսի հանգիստ եմ սիրում և նախընտրում: Երկիրը ընտրելիս  նայում եմ, որ այդ տեղում չլինեն դիսկոտեկներ, ակումբներ: Կարևորը լինի արևային տաք  եղանակ:

Այս տարի ամառային հանգիստ չեմ ունենալու, քանի որ այս ամիսներին աշխատանքը շատ է, այդ իսկ պատճառով արձակուրդս կանցկացնեմ ձմռանը:  Այս ձմռանն էլ արդեն հասցրել եմ Եգիպտոսում հանգստանալ  իմ քավոր և պրոդյուսեր Ժորայի հետ:

 

 

Հաճելի հանգիստ ենք մաղթում բոլորին:

ArmStar.am

Ընկերացեք ArmStar.am-ի հետ ֆեյսբուքում

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր