Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Գողացել են Նորոյի “Մի անուն” երգը

24 դեկ. 2012

Համացանցում հայտնվել է ռումինացի երգիչ Իոնուտ Չերչելի նոր` “INIMA MEA SARACA” (իմ խեղճ սիրտ) երգի տեսահոլովակը: Երգը Նորոյի “Մի անուն” երգի ամբողջական կրկնօրինակումն է, մեղմ ասած` ռումինացին պարզապես գողացել է Նորոյի երգը` չպահպանելով հեղինակային իրավունքները: Նշենք, որ երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է:

Armstar.am-ի հետ զրույցում, Նորոն ասաց` “Ճիշտն ասած, հենց նոր տեղեկացա դրա մասին, բայց չեմ պատրաստվում ինչ-որ միջոցներ ձեռնարկել  հեղինակային իրավունքները պաշտպանելու համար: Երգն իրենց դուր է եկել, նրանք էլ երգել են: Բացի այդ, ինչքանով որ տեղյակ եմ, այդ տղան “Made in Romania” երգ ուներ և նույնիսկ Հայասատան էր այցելել”:
Իսկապես, Իոնուտ Չերչելը մի քանի տարի առաջ ներկայացել էր հայ հանդիսատեսին, իսկ նրա “Made in Romania” երգը մեծ համբավ և տարածում էր գտել Հայաստանում: Ավելին, Արտաշ Ասատրյանի որդին` Գրիշան, ձայնագրել էր երգի հայերեն տարբերակը` “Made in Armenia”:
Իոնուտը  համարվում է Ռումինիայի Ջասթին Բիբերը: Նա 14 տարեկան է, ունի 5 ձայնասկավառակ և բազմաթիվ ֆան-էջեր Facebook-ում: 

 

 

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր