Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Ինչի՞ց են վախենում աստղերը

24 դեկ. 2012

Armstar.am-ը ձեզ է ներկայացնում հոլիվուդյան աստղերի անհավանական վախերը…

Այսպես, հոլիվուդյան դերասանուհի Սքարլետ Յոհանսոնը սարսափում է թռչուններից: Նա վախենում է, երբ նրանք թափահարում են թևերը կամ ձայներ են հանում: Յոհանսոնը նաև վախենում է փետուրներից և դրանցից պատրաստված իրերից, քանի որ դրանք դերասանուհին ասոցացնում է թռչունների հետ:

“Մթնշաղ” ֆիլմի աստղ Ռոբերտ Փաթինսոնն ունի Էկինոֆոբիա: Դերասանը վախենում է ձիերից: “Նկարահանումներից մեկի ժամանակ ձին ինձ գցեց իր վրայից, ինչի պատճառով ուժեղ հարված ստացա: Հենց այդ ժամանակից սկսած էլ սարսափում եմ ձիերից և աշխատում եմ նրանցից հեռու մնալ”,-խոստովանել է Փաթինսոնը:

Փոփ թագուհի Մադոննան վախենում է կայծակից: Երգչուհին տանից դուրս չի գալիս նույնիսկ այն դեպքում, երբ թեթևակի անձրևում է: Այս ֆոբիան կոչվում է բրոնտոֆոբիա:

“Ես վախենում եմ հայելիներից, նույնիսկ հեռուստացույցով ինձ չեմ սիրում դիտել, այդ ժամանակ ես փոխում եմ ալիքը կամ էլ փախչում եմ սենյակից”,-որքան էլ զարմանալի է, այս խոսքերի հեղինակը Պամելա Անդերսոնն է, ով, թվում է, թե ժամեր է անցկացնում հայելու առաջ: Դերասանուհու այս ֆոբիան կոչվում է էյսոպտրոֆոբիա:

Մինչ շատերը հիանում են գեղեցիկ թիթեռնիկներ տեսնելիս, հոլիվուդյան գեղեցկուհիներից մեկը` Նիկոլ Քիդմանը, խուճապի մեջ է հայտնվում նրանց ներկայությունից: Նիկոլը խոստովանել է, որ շատ է փորձել հաղթահարել իր այդ ֆոբիան, որը կոչվում է լեբիտոպտերաֆոբիա, սակայն ապարդյուն: “Գիտեմ` ծիծաղելի է հնչում, բայց  ինչ-որ տարօրինակ բան կա նրանց մեջ, որն ինձ վանում է”,-ասել է դերասանուհին:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր