Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Gangnam Style-ը գինեսի գրքում

24 դեկ. 2012

Ռեփեր PSY-ի “Gangnam Style” տեսահոլովակը դիտել է մեկ միլիարդից ավելի մարդ: Այս մասին հայտնում  են Youtube-ի վիճակագրական տվյալները:

Հարավ-կորեացի կատարողի տեսահոլովակը Youtube-ում հայտնվել էր 2012 թ. հուլիսի կեսերին: Այսպիսով, միջինում հոլովակի դիտումների քանակը ամսեկան կազմել է 200 միլիոն: Մինչ այդ, Youtube-ի ամենաշատ դիտումների քանակ ունեցող անձը փոփ երգչուհի Լեդի Գագան էր. նրա Bad Romance տեսահոլովակը հավաքել էր 501 միլիոն դիտում:

Այս տարվա նոյեմբերին, PSY-ի տեսահոլովակը անվանեցին ամենադիտվածը Youtube-ի ամբողջ պատմության մեջ: Այսօր այն ունի 6 միլիոնից ավել “լայք”, որի շնորհիվ էլ այն գրանցվել է Գինեսի գրքում:

“Gangnam Style” տեսահոլովակը  Սեուլի շրջանի հարուստ և նորաձև Կաննամ շրջանի  բնակիչների ծաղրանկարն է, որտեղ 90-ական թվականների սկզբից հավաքվում է հարավ-կորեացի “ոսկե երիտասարդությունը”: Շնորհիվ PSY-ի համաշխարհային հաջողությանը` Հարավային Կորեան հույս ունի տարածել և ճանաչելի  դարձնել կորեական մշակույթը:

Վերջերս, PSY-ն Մադոննայի հետ միասին հանդես եկավ մեկ բեմում: Մշակույթի ոլորտում ձեռքբերումների համար հայրենիքում նրան մեդալ շնորհեցին: CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ PSY-ն պատմել է, որ պատրաստվում է նոր երգ ձայնագրել, որը կհնչի անգլերեն և կորեերեն: 

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր