Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

“Вконтакте”-ի հիմնադրի մասին ֆիլմ կնկարահանեն

24 դեկ. 2012

 

2014 թվականի սկզբին էկրան դուրս կգա ամենամեծ տարածում ունեցող սոցիալական կայքերից մեկի` “Вконтакте” հիմնադիր Պավել Դուռովի մասին ֆիլմը, որի  պրոդյուսերն է Ալեքսանդր Ռոդնյանսկին: Ֆիլմը հիմնված է լինելու Նիկոլայ Կոնոնովի “Դուրովի կոդը” գրքի վրա, որի հեղինակը էկրանավորման իրավունքը տվել է AR Films ընկերությանը: Ինքը` Դուռովը,  առանց  պատճառների մասին խոսելու  հայտարարել է, որ բացասաբար է վերաբերվում իր մասին ֆիլմի նկարահանմանը:

 

Ֆիլմի բյուջեն կազմելու է 100-120 միլիոն ռուբլի, ինչը փոքր ինչ գերազանցում է միջին ռուսական ֆիլմի բյուջեն: Այն հիմնականում  նախատեսված է ռուս հանդիսատեսի համար, սակայն “նկարահանվելու է ունիվերսալ լեզվով` հիշատակելով Facebook-ը”:

 

”Ինձ համար այս ֆիլը մեծ հաջողության հասնելու արժեքի մասին է, նաև այն մասին, թե ինչպես է սոցիալական կայքը պետություն` պետության մեջ: Ես նախատեսում եմ նկարահանել լուրջ, դժվար, սակայն գեղեցիկ պատմություն”,- նշել է Ռոդնյանսկին: 

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Ֆոտո
Տեսանյութեր