Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Օձի հովանու տակ ծնված հայ աստղերը

24 դեկ. 2012

Գալիք 2013 թվականը համարվում է կենդանակերպի նշաններից օձի տարի:
Այս կենդանակերպի նշանի տակ են ծնվել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից Հասմիկ Կարապետյանն ու  Արսեն Սաֆարյանը:
Armstar.am-ը զրուցել է մեր երգարվեստի երկու ներկայացուցչի հետ էլ ու պարզել 2013-ից նրանց սպասումները և կարծիքը տարվա խորհրդի մասին:

Հասմիկը հետևում է հորոսկոպին և նրա միջոցով փորձում գուշակել շրջապատող մարդկանց բնավորությունը.
Հորոսկոպի և կենդանակերպի նշանների մասին շատ եմ ընթերցել`  հասկանալու համար, թե դրանցից յուրաքանչյուրին պատկանող մարդիկ ինչ հատկություններով են օժտված, ինչ բնավորության գծեր ու նախասիրություններ ունեն:
Անգամ շատ եմ սիրում բնորոշել մարդկանց ըստ իրենց կենդանակերպի: Օրինակ, երբ ծանոթանում եմ նոր մարդկանց հետ, նախ փորձում եմ ինքս գուշակել, թե ինչ կենդանակերպի նշանի են պատկանում, ապա իրենց եմ հարցնում և պատկերացրեք, որ շատ ու շատ անգամներ ես իրավացի եմ լինում:

Ինչ խնդրանք ունի երգչուհին օձից.

 Անկեղծ ասած դեռ չեմ հասցրել կարդալ, թե ինչ է ինձ սպասվում գալիք տարվա ընթացքում, բայց ունեմ զգացողություն, որ դրական, բուռն տարի է լինելու թե՛ ստեղծագործական և թե՛, ինչու չէ, նաև անձնական կյանքում:
Այս տարի ուզում եմ կենդանի նվագակցությամբ մենահամերգ ունենալ Երևանում: Այն մենահամերգը, որի մասին ես եմ երազում:
Օձից նաև խնդրում եմ ստեղծագործական նորություններ, և կցանկանայի, որ այս տարի վերջապես կարողանամ բնակարան գնել, այսինքն ստեղծել իմ գողտրիկ և ստեղծագործող մարդու համար անհրաժեշտ անկյունը :

Ինչ նմանություն է տեսնում Հասմիկ Կարապետյանը իր և օձի միջև

Ես օձի նման սառնարյուն չեմ, չափազանց զգացմունքային և տաք մարդ եմ, սակայն ինչպես  օձն է սիրում արև ու տաքություն, ես էլ նրա նման տանել չեմ կարողանում ցուրտը:
Ուրախ եմ, որ 2013-ն իմ տարին է:  Ինչ վերաբերվում է օձին, ապա այդ կենդանին իմաստություն է խորհրդանշում և թող անհամեստություն չթվա, բայց կենսափորձիցս ելնելով կարող եմ ասել, որ  օձի տարում ծնվածների մեջ զգացել եմ այդ հատկանիշը: Նրա մեջ բնատուր, ճիշտ, ինտուիտիվ իմաստություն կա:

 

Ի տարբերություն  Հասմիկ Կարապետյանի, Արսեն Սաֆարյանը չի հավատում հորոսկոպներին
Առհասարակ հորոսկոպներին և կենդանակերպի նշաններին չեմ հավատում, սակայն, այդուամենայնիվ, իմանալով, որ օձի տարի է, և իմ տարին է, ունեմ դրական զգացողություններ և դրական տրամադրվածություն, որ ամեն ինչ լավ է լինելու: Կարծում եմ՝ մարդ ինքն է հարթում իր ճանապարհը, իհարկե Աստծո օգնությամբ : Ու  թե տարին ինչպես կընթանա, կախված է հենց  իրենից` մարդուց:
Օձի նման <<սողալ>> չի սիրում.
Օձի սառնարյունություն բնավորությանս մեջ փոքր ինչ կա, ինչպես նաև նրա լավ հատկանիշը՝ իմաստությունը, քանի որ մտածող մարդ եմ, սիրում եմ կշռադատել անելիքներս:  իսկ ինչ վերաբերվում է սողալուն, ապա դրա հետ ոչ մի կապ չունեմ:

2013 թվականի 3 կարևոր ցանկությունը
Ունեմ երգեր, որոնցից հատկապես <<Վերադարձիր քո տուն>> -ը  անպայման ուզում եմ, որ տեսահոլովակ ունենան, երկրորդ ցանկությունս, որ մենահամերգ կարողանամ կազմակերպել այս տարի և ինչու ոչ…ունենամ երրորդ որդիս: 
 

Հռիփսիմե Ասլիկյան

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր