Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Սոնա Շահգելդյանը բացեց բոլոր փակագծերը

24 դեկ. 2012

Սոնա Շահգելդյանը 2012 թվականին  բավականին պասիվ էր ստեղծագործական գործունեության առումով, սակայն, մինչև դեկտեմբեր ամիսը:
Այս ամիս Սոնան ներկայացեց միանգամից երկու տեսահոլովակ՝<<Հասկացել եմ>> զուգերգը և <<Վերև նայիր>> երգը,  իսկ օրեր առաջ Սոնայի  մասնակցությունը տեսանք նաև Արմոյի և Գևորգ Մարտիրոսյանի  նոր <<Շնորհավոր>> տեսահոլովակը, որտեղ Սոնան բոլորին ապշեցրեց իր ճկուն և բավականին համարձակ պարով:
Ինչ վերաբերվում է երգչուհու ստեղծագործական բեղուն ամսին՝ դեկտեմբերին, ապա Սոնան ArmStar.am-ին պատմեց.
 -Ինձ մոտ միշտ այդպես է, չի լինում, չի լինում և միանգամից  է լինում:
Ապա անդրադառնալով լայն քննարկումների ալիք բարձրացրած իր պարին` խոստովանեց, որ իր մոտ աստվածատուր են ոչ միայն ձայնային տվյալները, դերասանի և պարելու տաղանդ էլ ունի, ինքը երբեք չի հաճախել պարի ուսուցումների, սակայն տեսահոլովակի նրա պարը շատերին է ապշեցրել:
-Անկախ որոշ բացասական մեկնաբանություններից ես գիտեմ, որ ժողովուրդն ինձ սիրում է: Ու այն, ինչ ես անում եմմիայն իմ աշխատանքը սիրելու արդյունքն է, ու կապ չունի ինձ կրկին կտան լավագույն երգչուհի մրցանակ, թե ոչ, ես շարունակում եմ աշխատել նույն ջանասիրությամբ:

Ի դեպ, ինչպես Սոնան նշեց, տեսահոլովակում նկարահանվելու հրավերը եղել է Գևորգի պրոդյուսերի՝ Սամվել Ղազարյանի կողմից, ու միայն այդ պատճառով է  երգչուհին համաձայնվել  հանդես գալ տեսահոլվակում, հակառակ դեպքում դժվար թե նկարահանվեր:
Վերջի շրջանում Սոնայի ֆեյսբուքյան էջը ևս փոթորկված էր:  Մի քանի գրառումներից ակնհայտ էրևում էր, որ երգչուհուն ինչ-որ բան վրդովվեցրել է: Սոնան նախընտրեց բացել բոլոր փակագծերը և ասաց, որ վերջի շրջանում բավականին հաճախ են տարածվում լուրեր, թե իբր նա ավտովթարի է ենթարկվել: Այդպիսի դեպք եղել էր նաև օրեր առաջ, ու նա չի հասկանում, թե ինչու են նման սուտ ու փուչ խոսակցություններ տարածում.
-Ես գիտեմ, որ ունեմ շատ նախանձողներ, հնարավոր է անգամ հենց երգարվեստի բնագավառում: Երևի ցանկանցել են այս ձևով ինձ վնասել, սակայն դա ուղղակի ծիծաղելի է, նման խոսակցություններից ես ավելի եմ ուժեղանում
Վերջում երգչուհին տեղեկացրեց, որ Ամանորն իր մայրիկի հետ դիմավորելու է Լենինգրադում.
- Այնտեղ ունեմ հրավեր, կաշխատեմ, և առիթից  օգտվելով մի քանի օր էլ կհանգստանամ:

Հռիփսիմե Ասլիկյան

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Ֆոտո
Տեսանյութեր