Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Սիբիլն ու Անդրեն հանդես կգան համատեղ համերգով

24 դեկ. 2012

Երգչուհի Սիբիլը, ով բնակվում է  Թուրքիայում, երգում է բացառապես հայերեն` տարածելով այնտեղ հայկական երաժշտությունն ու մշակույթը: Armstar.am-ը, տեղեկանալով, որ երգչուհին պատրաստվում է համատեղ համերգով հանդես գալ հայկական շոուբիզնեսի ամենահայտնի երգիչներից մեկի` Անդրեի հետ, փորձեց պարզել որոշ մանրամասներ նրանց առաջիկա համերգի մասին: Մեզ հետ զրույցում Սիբիլը նշեց, որ համերգը տեղի է ունենալու հունվարի 21-ին` Ստամբուլի “Tim Show Center” համերգասրահում: Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես ստացվեց, որ երգիչները որոշեցին համատեղ համերգային ծրագրով հանդես գալ: “Հանրային հեռուստատեսության “Մենք ու մենք” ծրագիրը, որտեղ իմ զույգն Անդրեն էր, մեծ արձագանք ունեցավ Ստամբուլում: Մեր ելույթներն այնտեղ շատ մեծ հետաքրքրություն առաջացրին, և մեկ առ մեկ լուսաբանվեցին “Մարմարա” օրաթերթում: Հետևաբար ես էլ ցանկացա համերգով հանդես գալ իմ շատ սիրելի և տաղանդավոր ընկեր Անդրեի հետ”,-Armstar.am-ին պատմեց Սիբիլը: Երգչուհին նշեց, որ համերգի ընթացքում երգելու են 23  երգ: “Ջանացել ենք լավ երգացանկ պատրաստել: Հուսով ենք, որ ժողովրդին ևս դուր կգա”:

Սիբիլը նաև նշեց, որ 2013 թ-ին չի սահմանափակվելու միայն մեկ համերգով. “Հայաստանից և արտասահմանից ևս համերգային առաջարկներ կան: Բոլորն էլ պիտի նկատի ունենամ”: 

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր