Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Քեմերոն Դիազի անկեղծ խոստովանությունները

23 դեկ. 2012

Կենսախինդ հերոսուհիներով նշանավորված  դերասանուհին, ոչ միայն ֆիլմերում, այլև իրական կյանքում  է աչքի ընկնում անկեղծությամբ և անմիջականությամբ:

Ձեզ ենք ներկայացնում Քեմերոն Դիազի անկեղծ խոստովանությունները.

1.Ես չեմ սիրում ստորագրություններ բաժանել. Քեմերոնն այս փաստը բացատրում է նրանով, որ երբ մեկի հետ նկարվում է կամ ստորագրություն է տալիս, մյուսները հերթ են կանգնում: Նա իր երկրպագուներին  բացատրել է, թե որքան հոգնեցուցիչ է ստորագրություններ բաժանելը: “Հետաքրքիր է, երբ դու պայքարում ես քո կարիքների և մարդկանց ցանկությունների դեմ”,-մի առիթով ասել է դերասանուհին;

2.Խոստովանում եմ` իմ քիթը վիրահատած է. Քեմերոնը չորս անգամ ջարդել է իր քիթը սերֆինգով զբաղվելու ընթացքում: Դերասանուհին նշում է, որ քթի վիրահատությունը կատարել է ոչ թե այն ավելի գեղեցիկ դարձնելու, այլ առողջական խնդիրներից խուսափելու համար: “Ես երբեք այլ պլաստիկ վիրահատությունների չեմ դիմել, քանի որ կարծում եմ` գեղեցկությունը ներսից է գալիս”:

3. Ես սիրում եմ Պամելա Անդերսոնին. Քեմերոնը խոստովանել է, որ երբ երիտասարդ տարիքում առաջին անգամ հանդիպել է Պամելա Անդերսոնին, գրեթե սիրահարվել է վերջինիս: “Մինչև հիմա էլ նրան շատ եմ հավանում, իսկ երբ առաջին անգամ տեսա` մտածեցի` որքա~ն գեղեցիկ է նա”:

4.Ես վախենում եմ սարսափ ֆիլմերից. Քեմերոնը խոստովանել է, որ վախենում է, թե այդ ֆիլմերի հերոսները կարող են հայտնվել իր երազի մեջ:

5.Շատ սնահավատ եմ.  “Ամբողջ օրվա ընթացքում հաճախ եմ ձեռքովս փայտին հարվածում”: Քեմերոնի ընկերներից մեկը նրան նվիրել է մի զարդ` ասելով, թե այն պաշտպանում է ծերանալուց: Դերասանուհին համոզված է, որ այդ զարդի զորությունն իրոք աշխատում է:

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Ֆոտո
Տեսանյութեր