Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Նոր քաստինգ “Վիա Գրա”-ի համար

23 դեկ. 2012

Ռուսական էստրադայի ամենահայտնի խմբերից մեկի` “Վիա Գրա”-ի կազմալուծումից հետո, կրքերը չեն հանդարտվում: Իրադարձությունից մի քանի օր անց, խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն հայտարարեց նոր` “Ուզում եմ հայտնվել Վիա Գրայում” շոուի մասին, որը ներկայացնելու է աղջիկների` աստղ դառնալու ողջ ընթացքը:

Այս անգամ, Facebook-ի իր էջում սեփական քաստինգն է հայտարարել Մելաձեի նախկին գործընկեր Դմիտրի Կոստյուկը: Կոստյուկի պրոմո-կայքում ասվում է` “Ցանկանում ես երգել “Վիա Գրա”-ում և գրավել ամբողջ աշխարհը: Ուրեմն գրանցվիր, քաստինգը հունվարին է“: Խմբի հիմնադիր Կոստյուկն անձամբ է  նայելու  յուրաքանչյուր մասնակցի դիմումը:  

“Ես չեմ կարող արձագանքել այդ հիմար հայտարարություններին,- նախօրեին ասել էր Մելաձեն Կոստյուկի` սեփական “Վիա Գրա” խումբ ստեղծելու մասին,- չնայած հնարավոր եմ համարում, որ և՛ մեր հագուստի նախկին դիզայները, և՛ մերսողը կարող են հայտարարել  ևս մեկ “Վիա Գրա” ստեղծելու մասին: Հասկանալի է, որ այդ անվանումը կարող է կրել միայն այն խումբը, որով ես եմ զբաղվում:

Դմիտրի Կոստյուկի խոսքերով` խմբի անվանման իրավունքը իրեն է պատկանում, իսկ երգացանկի իրավունքը` Կոնստանտին  Մելաձեին: Այս համաձայնագիրը ընդունվել է Sony Music լեյբլի հետ պայմանագրի ճեղյալ հայտարարելուց հետո:  

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր