Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Հարցազրույց Դավիթ Սեխպեյանի կնոջ` Նարինեի հետ

22 դեկ. 2012

 Նարինե՛, հարցազրույցներից  մեկում Դավիթը նշել էր, որ դեռ չեք պատրաստվում  ամուսնանալ, ինչու՞ այսքան արագ որոշեցիք կազմակերպել հարսանիքը.
Անկեղծ ասած ես ցանկություն հայտնեցի, որ մեր ամուսնությունը տեղի ունենա իմ ծննդյան օրը,  և քանի որ Դավիթը փորձում է բոլոր իմ երազանքներն ու ցանկություններն իրականացնել, ամեն ինչ այնպես կազմակերպեց, որ հենց այդ օրն էլ ամուսնանանք: 
Նա ծրագրել  էր մեր ողջ օրն ու արարողությունը՝ ավտոմեքենայից մինչև ռեստորան և հյուրեր:
Ես սկսեցի մտածել զգեստիս մասին: Զանգահարեցի դիզայներին՝ Լիլիթին, հանդիպեցինք, քննարկեցինք, թե ես ինչպիսի զգեստ եմ պատկերացնում, և նա, որպես դիզայներ, հետաքրքիր մտքեր առաջարկեց և խոստացավ, որ երկու օրում կկարի զգեստս: Արդյունքն ինձ իսկապես հիացրեց: Դա այն շորերից մեկն էր, որը կրելը  երազանքի նման էր ինձ համար:
Իսկ պսակադրություն լինելու՞ է:
Այո՛, գարնանը կստանանք Աստծո օրհնությունը, և մեծ հարսանեկան արարողություն կկազմակերպենք, որի ժամանակ ես կհագնեմ արդեն երկար, հարսի զգեստ:
Իսկ ինչը՞ խանգարեց, որ այդ արարողությունը հետաձգեք:
Ուղղակի ժամանակ չկար, մենք  դեկտեմբերի 16-17-ին որոշեցինք, որ կամուսնանանք:  Զգեստս կարվեց 2 օրում: Իսկ մեծ հարսանեկան խնջույք կազմակերպելու համար ավելի երկար ժամանակ էր պետք:
Ասացիք, որ երկար հարսանեկան զգեստ եք հագնելու պսակադրության ժամանակ, այս դեպքում ինչո՞վ է պայմանավորված այս կարճ զգեստի գույնը. Չէ՞ որ առաջին հայացքից այն յուրօրինակ հարսի զգեստ է հիշեցնում:
Ուղղակի  մեծ էր սպիտակ շոր կրելու ցանկությունս, և երբ Դավիթն էլ ասեց, որ կցանկանար ինձ ճերմակ զգեստով տեսնել՝ գումարած Լիլիթ Մարգարյանի օրիգինալ մտքերը, ամեն ինչ ուղղակի համատեղվեց:
Դավիթը շատ է խոսել Ձեր ծանոթության և իր առաջին տպավորության մասին: Ուզում եմ` հիմա էլ Դուք կիսվեք Դավիթի հետ ծանոթության տպավորությունների մասին:
Չեմ կարող չասել, որ իմ կյանքում առաջին անգամ զգացել եմ սեր առաջին հայացքից: Եվ կարծում եմ, որ եթե երկու հակադիր սեռերի միջև առաջին հայացքից կայծ  չի լինում, դժվար թե նրանց միջև ինչ-որ բան ստացվի:
Ինձ գրավեց նրա խոսելը, պահելաձևը, մոտեցումը: Հետո, երբ սկսեցինք ընկերություն անել, ավելի շատ սկսեցի գնահատել, թե ինչպես է նա ինձ վերաբերվում: Փորձում անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի իմ կյանքը դարձնի հեքիաթային և, բնականաբար, դու էլ սկսում ես ամեն ինչ անել, որ նույնը նա զգա: Հետագայում, երբ հիշում էինք մեր ծանոթությունը, հասկացանք, որ երկուսիս մոտ էլ սեր առաջին հայացքից է եղել:
Այնպես եմ սիրահարված, այնպես եմ սիրում, որ ինձ թվում է, թե կարող եմ աշխարհը շուռ տալ:
Այդուամենայնիվ, ոչ ոք իդեալական չէ. ո՞րն է Դավիթի այն բնավորության գիծը, որից դուք նյարդայնանում եք:
Քանի որ Դավիթն ունի անկանոն գրաֆիկ, ես նյարդայնանում եմ, երբ նրան երկար ժամանակ փորձում եմ արթնացնել (ծիծաղում է ):
Մնացած բոլոր թերություններն ինձ համար առավելություններ են դարձել:
Իսկ կարո՞ղ եք առանձնացնել այն մեխը, որի համար հենց սիրում և գնահատում եք նրան:
Ասեմ… թասիբը, աննորմալ թասիբ ունի, ինչ համար շատ սիրում եմ իրեն:
Նա չափազանց անկեղծ ու բարի մարդ է և շատ խորը,  նրա այդ խորությանը հասնելու համար պատրաստ եմ ողջ կյանքս նրա հետ ապրել:
Իսկ վերջում  ուզում եմ իմանալ, թե ինչպես եք պատրաստվում անցկացնել ձեր համատեղ կյանքի առաջին Ամանորը:
Շատ հետաքրքիր… Դավիթը ողջ գիշեր աշխատելու է,  ես էլ գնալու եմ նրա մոտ ու մնալու եմ մինչ աշխատանքի ավարտը՝ այսինքն մինչ լուսաբաց, որից հետո կմտածենք, թե ինչպես նշենք մեր համատեղ կյանքի առաջին Նոր տարին (ծիծաղում է.):

Ռուբինա Հակոբյան
 

Կարող եք գնահատել:
Այս թեմայով
Ֆոտո
Տեսանյութեր