Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Ի՞նչ նվերներ են ստանում Ձմեռ պապիկից մեր աստղերի երեխաները

21 դեկ. 2012

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի 7-ամյա դուստրը՝ Գաբրիելլան, պարզվում է ոչ միայն նամակ է գրել Ձմեռ Պապիկին, այլև արդեն ցանկանում է իմանալ նրա էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի նամակները միանգամից այդ հասցեով ուղարկի: Այդուամենայնիվ, քանի դեռ չգիտի Ձմեռ Պապիկի էլ. հասցեն, նա նամակ է գրել, որտեղ խնդրել է, որ Ձմեռ պապիկն  իրեն  բերի թագուհու և թիթեռնիկի շորիկներ ինչպես նաև, այդ տարիքի աղջիկներին շատ բնորոշ, ինչպես Գաբին է նշել նամակում՝ <<քսվելիք>>:
Լուիզան armstar.am-ի հետ զրույցում նշեց, որ միայն ուրախ է դստեր նման ցանկությունների համար.
<<Համենայն դեպս ես ուրախ եմ, որ աղջիկս iphone կամ  ipad չի ուզել, դա գուցե նրանից է, որ ունի, կամ իր մոտ ուղղակի շատ <<մաքուր>>  շրջան է>>:

Հեռուստահաղորդավար Արմեն Պետրոսյանը ՝ Մենչը մի քանի րոպե փորձում էր ի մի բերել իր 3 փոքրիկի` Ձմեռ Պապիկին պատվիրած նվերների ցանկը, ապա, հիշելով դրանց մի մասը, սկսեց թվարկել.

<<Մեծ աղջիկս, ով 9 տարեկան է,  playstation –է ուզել, 4-ամյա երկվորյակներիցս՝ տղաս՝ սահնակ, հագուստ  և ինչպես ինքն է ասում՝  տաչկի ավտո պուլտով:  Ի տարբերություն եղբոր՝ փոքր աղջիկս ավելի աղջկական իրեր է <<պատվիրել>> Ձմեռ Պապիկին՝ խաղալիքից պատրաստված խոհանոց, <<Մաշան և արջը>> մուլտֆիլմի հերոսներից Մաշային և հագուստ>> :
Ի դեպ, Արմենն ասաց, որ երեխաները նամակներ գրելուհամար  ժամանակ չեն ծախսում, անմիջապես հայրիկին են ասում իրենց ցանկությունները.
<<Չգիտես ինչու, կարծում են , որ մոտ ենք ես ու Ձմեռ Պապը>> ,-կատակում է Արմենը:
 

Մկրտիչ Արզումանյանը՝  Կարգին Մկոն էլ,  զրույցում պատմեց, որ իր 11-ամյա աղջիկը, թեև արդեն չի հավատում Ձմեռ Պապիկին, այդուամենայնիվ գլխարկ է ուզել ծնողներից.
«Ինչ որ յուրահուկ գլխարկ է ուզել, փորձում ենք գտնել»:
Իսկ 5-ամյա որդին հավատում է ամանորյա հեքիաթին, սակայն դեռ չի կողմնորոշվել, թե Ձմեռ Պապիկից այս տարի ինչ նվեր ուզի:

Երգչուհի Ալլա Լևոնյանի երեխաներն էլ, ինչպես խոստովանեց Ալլան, դեռ չեն հասցրել որևէ նվեր ուզել Ձմեռ Պապիկց, քանի որ զբաղված են տարբեր խմբակների հանդեսներով և ավարտական քննություններով:
<<Դեռ չենք էլ հասցրել զրուցել միմյանց հետ, որպեսզի իմանամ, թե ինչ են այս տարի Ձմեռ Պապիկից ցանկանում >> -նշեց երգչուհին:
Այդուհանդերձ մտաբերեց, որ անցյալ տարի աղջիկը ՝ Ժաննան ipad էր ուզել և ստացել էր իր նվերը, տղան՝ խաղալիք ավտոմեքենա:

Հռիփսիմե Ասլիկյան

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր