Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Դիմա Բիլան. “Գրադսկին իմ հասցեին այդքան էլ լավ չարտահայտվեց…”

21 դեկ. 2012

Հերթական համերգի ժամանակ, ժյուրիի անդամներից մեկը` Ալեքսանդեր Գրադսկին, իր մասնակցին պաշտպանելու համար, վիրավորել է ժյուրիի մյուս անդամներին` Դիմա Բիլանին և Լեոնիդ Ագուտինին: Գրադսկին ասել է, որ իր մասնակիցները նրանցից  շատ ավելի լավ են երգում: Հետո նա, իհարկե, ներողություն է խնդրել երգիչներից, սակայն Բիլանը դեռ չի մոռացել իրեն հասցված վիրավորանքը, ինչը զգացվում էր երգչի վերջին հարցազազրույցում. “Գրադսկին իմ մասին այդքան էլ լավ չարտահայտվեց: Եթե աս դեպքը տեղի ունեցած լիներ մոտավորապես վեց տարի առաջ, ես շատ կտխրեի, իսկ հիմա կարծում եմ մենք մի ձև դուրս կգանք այս իրավիճակից”,-նշում է Բիլանը: “Ես կարծում եմ, որ նա ճիշտ չվարվեց, բայց չեմ պատրաստվում վիճել նրա հետ: Թող այն մնա իր խղճին, բայց կարծում եմ մարդիկ նման սխալներ չպետք է թույլ տան”:

Տեղեկացնենք, որ “Ռուսաստանի ձայնը” նախագծում իրենց ելույթներով փայլում են  մեր հայրենակիցներ Էդվարդ Խաչարյանն ու Մարգարիտա Պոզոյանը; Էդվարդը` Լեոնիդ Ագուտինի, իսկ Մարգարիտան Բիլանի խմբում է, նրանք  շարունակում են պայքարը` “Ռուսաստանի ձայնը” կոչվելու համար:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր