Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Մայքլ Ջեքսոնի սև ձեռնոցը նոր տեր ունի

21 դեկ. 2012

Սվարովսկի քարերով սև ձեռնոցը, որը ժամանակին  պատկանում էր փոփ երաժշտության արքային՝ Մայքլ Ջեքսոնին, հինգշաբթի վաճառվել է Լոս Անջելեսում կայացած աճուրդում:
Նրա վերջնական գինը կազմել  է 199,069.000 ԱՄՆ դոլար: Ինչպես հայտնում է AFP-ը՝ «միայնակ» ձեռնոցը զարդարում էր երգչի ձեռքը  1984 թվականին ՝ American Music Awards երաժշտական  մրցանակաբաշխության ընթացքում: Այդ ժամանակ նա մրցանակ ստացավ Thriller-ի համար՝ որպես պատմության ընթացում, ողջ  աշխարհում ամենավաճառվող ալբոմ:
Մրցանակաբաշխության ժամանակ Մայքլը հայտարարեց, որ «մի ձեռնոցը երկուսից լավ է» , իսկ ավելի ուշ բարեգործական միջոցառման ժամանակ, նա այն նվիրեց մի հիվանդ երեխայի:
Հայտնի չէ, թե այդ հազվագյուտ իրը վերջին տարիներին ում է պատկանել,  ու թե ինչպես է այն հայտնվել աճուրդի տան տնօրինության մոտ:
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին՝ 51 տարեկանում:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր