Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Ժիզել Բունդխենն աղջիկ է ունեցել

20 դեկ. 2012

Բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդխենը, որը համարվում է աշխարհի ամենաշատ վարձատրվող գեղեցկուհիներից մեկը, դեկտեմբերի 10-ին երկրորդ անգամ մայր է դարձել:

Իր երկրորդ երեխայի ծննդյան վերաբերյալ մոդելը դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել, բայց հայտնի է, որ Ժիզելն  աղջկան Վիվիեն է կոչել: Բացի իր նորածին դստրիկից, մոդելն ու իր ամուսինը` Թոմ Բրեդին, մեծացնում են նաև իրենց 3-ամյա որդուն` Բենջամինին:

Armstar.am-ի ընթերցողներին տեղեկացնենք, որ 32-ամյա Ժիզել Բունդխենը բրազիլացի մոդել է, որը նաև էպիզոդիկ դերեր է ունեցել մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են` “Տաքսին” և “Սատանան պրադա է հագնում”: Ժիզելն առավել հայտնի դարձավ ամերիկյան դերասան Լեոնարդո Դիկապրիոյի հետ ունեցած սիրավեպից հետո:  Նրանք հանդիպել են 2000 թ-ից մինչև 2005 թվականը: Այդ հինգ տարիների ընթացքում Ժիզելն ու Լեոնարդոն գլխավորում էին “People” ամսագրի առաջադրված “Ամենագեղեցիկ զույգ” անվանակարգի առաջատար հորիզոնականը: 2006 թ-ին բրազիլուհին ամուսնացավ Թոմ Բրեդիի հետ, ով էլ հանդիսանում է գեղեցկուհի մոդելի երկու երեխաների հայրը:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր