Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Լիդուշիկի առաջին մենահամերգը Գյումրիում

20 դեկ. 2012

Armstar.am-ի հետ զրույցում երգչուհին նշեց, որ մենահամերգի ընթացքում հանդիսատեսին 2 նոր երգ կմատուցի:

Փոքրիկ երգչուհին իր առաջին համերգը պարզապես մանկական երաժշտական գեղեցիկ տոն է համարում, առավել ևս տեղյակ է, որ հանդիսատեսի գերակշռող մասը Գյումրիի մանուկներն են լինելու:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լիդուշիկը մասնակցել է իտալական “Ti lascio una canzone” հեռուստաշոուի գալա համերգին` որպես հատուկ հյուր, որը համընկել է իրենց ամանորյա նկարահանումների հետ: Հեռուստաշոուի հրավերը երգչուհուն տրվել է 2011-ի Նոր ալիքին իտալական Rai1 հեռուստաալիքի կողմից ստացած հատուկ մրցանակի շնորհիվ: Սա մի առիթ էր Լիդուշիկի համար ևս մեկ անգամ հանդես գալու մեր երկրից դուրս, օտար հանդիսատեսի և բազմամիլիոն հեռուստադիտողի առաջ: Ամենաուրախալին փոքրիկ երգչուհու համար եղել է այն, որ և՛ կազմակերպիչները, և՛ մասնակիցները ծանոթ էին իր երգերին ու շատ լավ են գնահատել իր կատարմամբ իրենց սիրած իտալական “La mia banda suona il rock” երգը:

Ինչ վերաբերում է 2013 թ. ծրագրերին, ապա Լիդուշիկը նախ և առաջ ցանկանում է բարեհաջող անցկացնել մենահամերգը, որին կհաջորդեն հավանաբար շրջագայություններ, տեսահոլովակ, ինչպես նաև շատ գեղեցիկ երգեր:

Լիդուշիկը Ձմեռ Պապիկից խնդրում է, որ  կատարի բոլոր երեխաների ցանկությունները, և որ եկող տարվա յուրաքանչյուր օրը լինի այնքան լուսավոր ու տոնական, որքան այս օրերը:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր