Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը”. 19-րդ եթերաշրջանի “վատ աղջիկը”

20 դեկ. 2012

Հայտնի մոդել Թայրա Բենքսի ոչ պակաս հայտնի` “Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը” շոուն աչքի է ընկնում հետաքրքիր իրադարձություններով, հույզերով, սկանդալներով և “լավ” ու “վատ” վարքագիծ ունեցող մասնակիցներով: Շոուի 19-րդ եթերաշրջանը, որին մասնակցում էին տարբեր համալսարանների ուսանողուհիներ, բացառություն չէր: Այս եթերաշրջանի մասնակիցներից մեկը` Քրիսթին Կագեյը, կարծես թե, մյուս բոլոր եթերաշրջանների “վատ” աղջիկներից “ամենավատն էր”, քանի որ շոուի ողջ պատմության մեջ, “ֆեյսբուքի” օգտատերերի կողմից ամենաքննարկված և քննադատված կերպարն է դարձել: Երբ Քրիսթինը դուրս մնաց լավագույն հնգյակից, մրցույթի պաշտոնական էջում շատերն էին նրա լուսանկարի տակ բացասական մեկնաբանություններ թողնում. “Տեղն էր այդ առնետին,  շուտ պետք է դուրս մնար պայքարից”, “Իրոք արժանի էր. շատ էր վատաբանում մյուս աղջիկներին…”

Այս մեկնաբանություններն անտարբեր չթողեցին Քրիսթինին, և վերջինս “ֆեյսբուքի” իր պաշտոնական էջում թողեց մի գրառում, որտեղ ասվում էր. “Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը” ընդամենը շոու է, որն ավելի հետաքրքիր դարձնելու համար պրոդյուսերները բոլոր աղջիկների համար տարբեր կերպարներ են մտածում, որոնք շատ դեպքերում ընդհանրապես կապ չունեն մեր իրական բնավորության հետ: Այս տարի ինձ բաժին հասավ “վատ” աղջկա կերպարը, ես էլ փորձեցի այն լավ խաղալ, որպեսզի ձեզ համար ավելի հետաքրքիր լինի: Ցավում եմ, որ շատերն այդպես էլ ինձ չճանաչեցին, ամենակարևորն այն է, որ ինձ ճանաչում են իմ ծնողները, ընկերներն ու հարազատները: Շնորհակալ եմ, որ դուք կաք”:

Քրիսթինի այս գրառման տակ չուշացան նաև իր ընկերների և շոուի երկրպագուների մեկնաբանությունները. “Բռավո~ Քրիս, մենք քեզ իսկապես սիրում ենք և միշտ կողքիդ կլինենք”, “Շատ ուրախ եմ, որ դու իրականում այդպիսի չարը չես, քանի որ շատ գեղեցիկ ես: Հաջողություն եմ մաղթում քեզ:”

Ինչևէ, Քրիսթինի այս գրառումն ավելորդ անգամ ապացուցում է, որ պետք է զատել հանրային մարդկանց եթերային և իրական կերպարները: Ինչ վերաբերում է մրցույթի 19-րդ եթերաշրջանի հաղթողին, ապա “Ամերիկայի հաջորդ թոփ մոդելի” տիտղոսն այս տարի բաժին ընկավ Փոլ Սմիթ քոլեջի տուրիզմի բաժնի ուսանողուհի, 22 ամյա Լորա Ջեյմսին:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր