Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Աննա Դովլաթյանը Ամանորը դիմավորելու է Մոսկվայում

20 դեկ. 2012

Երգչուհի Աննա Դովլաթյանը, չնայած նոր է քայլեր կատարում հայկական շոու բիզնեսում, սակայն գեղեցիկ կերպարի և հետաքրքիր ձայնի շնորհիվ արդեն հասցրել է սիրվել շատ հեռուստադիտողների կողմից:

Ի ուրախություն Աննայի երկրպագուների` տեղեկացնենք, որ երգչուհին շատ ծրագրեր ունի` կապված 2013 թվականի հետ, սակայն նախընտրեց  խոսել միայն  այն  մասին, ինչը վստահ է, որ կիրականացնի. “Կհնչեն նոր երգեր, կլինի նոր զուգերգ, որի հիման վրա կնկարահանենք նաև տեսահոլովակ”:

Armstar.am-ը հետաքրքրվեց նաև, թե որտեղ է երգչուհին պատրաստվում անցկացնել այս տարվա Ամանորը, ինչին ի պատասխան, վերջինս ասաց. “Ամանորը պատրաստվում եմ անցկացնել Մոսկվայում, քանի որ իմ կյանքի ամենակարևոր  մասը` ընտանիքս, այնտեղ է”:

Աննան նաև ասաց, որ Ամանորն իր ամենասիրելի տոնն է, քանի որ  ստիպում է բոլորին լինել ջերմ և բարի: Երգչուհին ցավով նշեց, որ հեռու է գտնվում իր ընտանիքից, այդ իսկ պատճառով էլ նրանց կողքին լինելը Աննայի համար արդեն իսկ տոն է:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր