Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Շվեյցարիան կարող է ստիպված լինել փոխել Եվրատեսիլի իր մասնակցին

20 դեկ. 2012

Բանն այն է, որ Եվրոպական Հեռարձակողների Միությունը (ԵՀՄ) սպառնացել է զրկել խմբին մրցույթի մասնակցությունից, եթե նրանք չփոխեն իրենց խմբի անվանումը և չհրաժարվեն համազգեստով ելույթ  ունենալուց:

“Մենք հիմնվում ենք այն կանոնակարգի վրա, համաձայն որի` չեն թույլատրվում քաղաքական անվանումները, բառերը, ժեստերը, գովազդային կարգախոսները”- նշել է  ԵՀՄ-ի մամլո քարտուղար Յարմո Սիիմը:

Եթե երաժշտական խումբը, որը ներկայացնում է միջազգային միսիոներական և բարեգործական կազմակերպությունը, հրաժարվի կատարել ԵՀՄ-ի պահանջները, ապա կհեռացվի մրցույթից, իսկ Շվեյցարիան մրցույթում կներկայացնի հեռուստադիտողների քվեարկությամբ երկրորդ տեղում հայտնված խումբը:

Շվեյցարական “Փրկության բանակ” խումբը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր ինքնությունից և կփորձի շվեյցարական հեռուստաընկերության հետ շահավետ ելք գտնել:

Երեք տղամարդուց և երկու կնոջից բաղկացած խումբը գրավել է միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը 94-ամյա թավջութակահար Էմիլ Ռամզաուերի շնորհիվ: Եթե խումբը հասնի շվեդական Մալմյո քաղաք, որտեղ մյուս տարի կանցկացվի մրցույթը, Ռամզաուերը տարիքային նոր ռեկորդ կսահմանի` անցնելով Ռուսաստանը ներկայացնող “Բուրանյան տատիկներ” խմբի մասնակից Նատալյա Պուգաչովայից, որը  76 տարեկան է:

Նմանատիպ դեպքերը քիչ չեն Եվրատեսիլի պատմության մեջ: Այսպես, 2007 թվականին Ուկրաինան ներկայացնող Վերկա Սերդյուչկային բողոք ներկայացվեց իր “Dancing Lasha Tumbai” երգի համար, որը շատերի կարծիքով` հնչում էր որպես` “Russia, goodbye!”: Սերդյուչկայի խոսքերով` “Lasha Tumbai” մոնղոլերենից թարգմանաբար դրական լիցքեր արտահայտող նշանակություն ունի, սակայն մոնղելերենին տիրապետողները ժխտեցին տվյալ լեզվում նման արտահայտության գոյությունը: 

2009 թվականին Մոսկվայում տեղի ունեցող Եվրատեսիլ մրցույթում Վրաստանը ուզում էր ներկայացներ Stephane and 3G խումբը “We Don’t Wanna Put In” երգով: Խումբը նշեց, որ երգը արտացոլում է Վրաստանի բողոքը Ռուսաստանի ագրեսիայի հանդեպ 2008 թվականի պատերազմից հետո: Որոշ ռուսական ԶԼՄ-ներ նշում էին նաև, որ երգի հնչողությունը շատ նման է Պուտին անունին: Ընդհանուր առմամբ, երգի բառերը կարելի է թարգմանել հետևյալ կերպ`Մենք չենք ուզում Պուտինին, Դա քայքայում է, Դա սպանում է ամբողջ հաճույքը: Ի վերջո, մարտի 10-ին ԶԼՄ-ներում հայտնվեց այն տեղեկատվությունը, որ ԵՀՄ-ն Վրաստանից պահանջել է որոշակի փոփոխություններ կատարել երգի մեջ, քանի որ այն հակասում է Եվրատեսիլի 9-րդ կանոնի 4-րդ կետին, որով` “երգերը չպետք է վնաս հասցնեն ելույթների համբավին կամ Եվրատեսիլ երաժշտական մրցույթին”: Չցանկանալով փոխել երգի բառերը և ի նշան բողոքի` Վրաստանը հրաժարվեց մրցույթում իր մասնակցությունից:

2007 թվականին ֆին կազմակերպիչները սպառնում էին քաղաքական ենթատեքստի պատճառով մրցույթից դուրս թողնել “Teapacks” իսրաելական խմբի “Push the button” երգը: Վերջինիս խոսքերի մեջ հնչում էին “խելագար ղեկավարների” մասին տողեր, որոնք “կսեղմեն կոճակը”, ինչն էլ ակնարկ էր Իրանի միջուկային ծրագրի մասին:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր