Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Ռուսաստանի Առաջին ալիքի ամանորյա եթերի ժամանակ կհնչեն անսպասելի զուգերգեր

20 դեկ. 2012

Տոնական ծրագրին մասնակցել են ոչ միայն հայտնի աստղեր, այլև “Ռուսաստանի  Ձայն” նախագծի եզրափակիչ փուլն անցած կատարողները: Մրցույթին դեռևս շարունակում են մասնակցել մեր երկու հայրենակիցները` անկրկնելի Էդվարդ Խաչարյանն ու Մարգարիտա Պոզոյանը` համապատասխանաբար Լեոնիդ Ագուտինի և Դիմա Բիլանի խմբերից: Նախագծի եզրափակիչը նախատեսված է դեկտեմբերի 29-ին:

Բացի այդ, հեռուստադիտողին մի շարք այլ անակնկալներ  են սպասվում: Այսպես, հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը “Бурановские бабушки” խմբի հետ, ովքեր Եվրատեսիլ 2012 մրցույթում ներկայացնում էին Ռուսաստանը, կերգեն Իգգի Փոփի “In the Death Car” երգը, որը “Արիզոնյան երազանք” ֆիլմի սաունդթրեքն է: Իսկ Ֆիլիպ Կիրկորովն ու Վալենտին Յուդաշկինը կկատարեն ABBA խմբի աշխարհահռչակ “Money, Money” երգը:  

 Նկարահանումների համար Դենիս Մայդանովը կմարմնավորի  Ադրիանո Չելենտանոյի “Կամակոր տղամարդու սանձահարումը” ֆիլմի կերպարը: Իրական կովբոյներ Գարիկ Սուկաչովը, Միխայիլ Եֆրեմովը, Իվան Օխլոբիստինը և գարդեմարին Դմիտրի Խարատյանը կկատարեն “Երեք ակորդ” երգը:

Հումորի, կատակների և հռավարության համար այս տարի պատասխանատու են Իվան Ուրգանտը, Ալլա Միխեևան, Ալեքսանդր Օլեշկոն, Նոնա Գրիշաևան, Անդրեյ Մալախովը և Անաստասիա Զավորոտնյուկը:

Ամանորի հյուրերին կողջունեն դերասանուհի և հաղորդավարուհի Լարիսա Գուզեևան և հաղորդավար Դմիտրի Նագիևը` զեբրի և զատիկի կերպարներով:

Այս տարի, առաջին անգամ տոնական շոուն հնարավոր կլինի դիտել նաև HD ձևաչափով:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր