Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Արմեն Ջիգարխանյան. Չեմ հավատում ոչ աշխարհի վերջին, ոչ էլ Աստծուն

20 դեկ. 2012

Դուք 77 տարեկան եք, շատ եք շրջագայել, որտեղի՞ց այդքան ուժ, որն՞է Ձեր էներգիայի գաղտնիքը:

Ոչ ոք չգիտե: Գուցե այն պատճառով, որ որոշ խաչմերուկներում մենք որոշակի ընտրություն ենք անում: Սակայն հստակ բանաձևը նշել ոչ ոք չի կարող: Քանի դեռ ինքներս չանցնենք այդ ճանապարհը, ճանաչման դժվար ուղին, ոչինչ այդպես էլ չենք իմանա: Տեսությունն ու ուրիշների պատմությունները ոչնչում չեն օգնի:

Խորհրդային Միության վարպետները պնդում են, որ հիմա չկան լավ ֆիլմեր: Դուք համաձա՞յն եք նրանց հետ:

Ողջ ողբերգությունն այն է, որ ֆիլմը հարուստ կազմակերպություն է: Թատրոնը կարող է աշխատել զրոյական հաշվեկշռով: Եթե տնից բերես երկու արկղ ինչ-որ բան, կարելի է խաղալ ներկայացում: Իսկ ֆիլմի հետ այդպես չես կարող: Ռուսաստանում հիմա փող չկա, այն աղքատ է:

Խորհրդային միությունում գաղափարախոսները հասկանում էին, որ ֆիլմն ուղղակի անհնրաժեշտություն է, դրա համար հատկացնում էին բավարար գումար:

Այնպես որ, լավ ֆիլմ նկարահանելու համար պետք է շատ գումար: Առաջին հերթին գումար, իսկ դրանից հետո նոր պետք է մտածել արտիստի տաղանդի, ռեժիսորի, մոնտաժ անողի և օպերատորի մասին:

Իսկ Ձեզ հոգեհարազատ է թատրո՞նը, թե՞ կինոն:

Դերասանի հասկացողության մեջ այդպիսի տարանջատում չկա: Դա կենսաբանական դրսևորում է: Եթե ես գնացել եմ այդ գործին, որպեսզի դեմքս ներկեմ կոշիկի ներկով, իսկ հետո Ձեզ հավատացնեմ, թե ես Օթելլոն եմ, ուրեմն դա իմ թուլությունն է: 

Հայերը հայտնի են իրենց առակներով: Դուք ունե՞ք որևէ առակ, որը կիրառում եք:

Ո՛չ: Չէ՞ որ կյանքում ամեն ինչ փոփոխական է: Օրինակ, մենք բեմադրեցինք մի թատերական ներկայացում, և ես հանկարծ հայտնաբերեցի, որ կյանքը հերքում է այն, ինչ ես երկար ժամանակ ասում էի: Ես կարծում եմ՝ իմաստը դրանում է: Ինչպես ասել է Սոկրատը՝ «Ստուգել և կասկածել»: Հենց որ դադարես փոխվել, կարելի է արդեն թաղել:

Դուք խաղացել եք 250 դեր: Մնացե՞լ է ցանկալի,  բայց դեռ չխաղացած դերը:

Դեռ ոչ, ես անգամ չեմ երազել Համլետ խաղալ: Բայց  հույս ունեմ, որ առողջությունս կբավականացնի և ես կփորձեմ ինքս ինձ և ուրիշներին պատմել այլ կարևոր բաներ:

Հիմա շատերն են խոսում աշխարհի վերջի մասին, իսկ դուք հավատո՞ւմ եք գուշակություններին:

Ո՛չ: Գուցե ես իրավունք չունեմ ասելու, բայց ես անգամ Աստծուն չեմ հավատում: Ես հավատում եմ մարդուն:
Եթե վաղը փողոցում ես ինձ վատ զգամ, հենց մարդը կմոտենա ինձ և կօգնի: Գիտեք, ես համաձայն եմ Էյնշտեյնի հետ. «Եթե Աստված գոյություն չունի, նրան պետք է հորինել»: Ու դա պետք է անել: Մենք ինչ-որ մեկի առաջ պետք է դատարկենք մեր հոգին:

 

 

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր