Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

Ալեն Դելոնը Հայաստանում է

18 դեկ. 2012

Ալեն Դելոնը  Երևան է եկել «AP cinema»  կինոընկերության տնօրեն Վալերի Սահարյանի հրավերով, ով նաև  «Շնորհավոր Ամանոր, մայրեր»  ֆիլմի համապրոդյուսերն է: Հենց այս ֆիլմն էլ առիթ է դարձել, որպեսզի լեգենդար դերասանը ժամանի Հայաստան:
Նա այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ճանաչված դերասանը դեկտեմբերի 18-ին կմասնակցի «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային, իսկ հաջորդ օրը  Ալեն Դելոնը կմեկնի  Ռուսաստան` մասնակցելու այս ֆիլմի`  ռուս հանդիսատեսի համար կազմակերպված պրեմիերային:
«Շնորհավոր Ամանոր, մայրերը»  «Մայրեր»  ֆիլմի շարունակությունն է: Սա նոր հերոսների նոր արկածների մասին պատմող ֆիլմ է, որոնց միավորում է մայրերի հանդեպ  զգացմունքը:
Այն ընդգրկում է 5 նովել: Ընտանեկան և զգացմունքային, լիրիկական և կատագերգական նովելներից  յուրաքանչյուրը պատմում է աշխարհում երկու ամենամոտ  մարդկանց՝ մոր և երեխայի պատմությունը:
Դերասան Ալեն Դելոնը հանդես է եկել այդ նովելներից մեկում: Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա դեկտեմբերի 27-ից:
Ի դեպ, ստեղծագործական կազմի մեջ ներգրավված են նաև մեր հայրենակիցներից.  ռեժիսորական և սցենարական կազմում՝ Սարիկ Անդրեասյան, պրոդյուսերական կազմում` Ղևոնդ Անդրեասյան, Սարիկ Անդրեասյան, կոմպոզիտորների թվում՝ Արտաշես Անդրեասյան:
Ֆիլմի բյուջեն կազմել է 2 մլն ԱՄՆ դոլար:
 

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր