Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

ԼԻԼԻԹ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՉՀՈՐԻՆՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

04 դեկ. 2012

Լիլիթ Հովհաննիսյանի նոր “Ես եմ հորինել” տեսահոլովակի մասին շատ խոսեցին: Ու հիմնական պատճառը հենց տեսահոլովակի սկզբում հայտնվող գրությունն էր ըստ որի դրա հիմքում իրական պատություն է: Հարցերը շատ էին բոլորը ուզում էին իմանալ, թե ում իրական պատությունն է դա: Ինքը երգչուհին խոսք տվեց, որ շատ շուտով կբացի բոլոր գաղտնիքները:

Ու հիմա Լիլիթը մի տեսանյութ է տեղադրել համացանցում, որը կոչվում է “Ամեն ինչ Ես եմ հորինել տեսահոլովակի մասին”: Տեսանյութում երգչուհին պատմում է ամբողջ պատմությունը: Պարզվում է, որ տեսահոլովակի պատմությունը Լիլիթին մի աղջիկ է գրել նամակի տեսքով, Լիլիթն էլ այնքան է հուզվել նամակից, որ որոշել է տեսահոլովակ նկարահանել:

Երգչուհին էլ է բավականին հուզված եղել նկարահանումների ժամանակ, ու վերջին՝ երեխայով տեսարանի ժամանակ նույնիսկ արտասվել է: Տեսահոլովակը դիտողների մեծ մասը հենց այդ պատճառով էլ հավանում է այն, քանի որ համարում է “Ես եմ հորինելը” բավականին հուզիչ ու զգացմունքային աշխատանք:

 

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր