Հետաքրքիր է

Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները 19 հունս. 2014
Այս առաջնության ամենախենթ ու ամենաօրիգինալ երկրպագուները

ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԿՈՒ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ Է ՆԿԱՐԱՀԱՆԵԼ

03 դեկ. 2012

Արսեն Գրիգորյանը դադարից հետո երկու նոր երգ է ներկայացնելու երկրպագուների ուշադրությանը:

Արսեն Գրիգորյաններից ամենառոմանտիկը արդեն երկար ժամանակ է կորել է հայկական շոու-բիզնեսի ասպարեզից: Բավականին տևական ժամանակ է, ինչ երգիչը նոր տեսահոլովակ չի ներկայացրել: Բայց պարզվում է՝ պրեմիերան սարերի հետևում չէ: Արսենը արդեն ավարտել է իր նոր տեսահոլովակի, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ տեսահոլովակների նկարահանումները: Դրանք տևել են մեկ օր ու անցկացվել են Երգի Պետական Թատրոնի շենքում, երգիչն էլ որոշել է միանգամից երկու երգ ներկայացնել հանդիսատեսի ուշադրությանը: Այս տեսաշարերը ավելի շատ նման են լինելու փոքրիկ համերգից մի կտորի: Արսենը տեսահոլովակում երաժշտական բենդի հետ է ներկայանալու: Արսեն Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում արդեն հասցրել է տեղադրել նկարահանումների ընթացքից մի քանի նկար: Մնում է սպասել նոր երգերի եթեր դուրս գալուն:

Կարող եք գնահատել:
Ֆոտո
Տեսանյութեր